Դպրոց

Բարի գալուստ. Սուրգուտում հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել

34
(Թարմացված է 23:51 23.12.2016)
Սուրգուտի հայկական կիրակնօրյա դպրոցի դասերը մեկնարկել են նոյեմբերին, ու տասնյակ երեխաներ ամեն կիրակի պարապմունքների են շտապում: Ծնողներն էլ հաճույքով միանում են նրանց ու միասին ուսումնասիրում մայրենի լեզուն, հայրենի մշակույթն ու պատմությունը:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սուրգուտի կիրակնօրյա դպրոցի պարապմունքներն ամեն անգամ սկսվում են «բարև ձեզ»-ով: Բանասեր Աղունիկ Աղայանը երեխաների հետ միայն հայերեն է խոսում` հստակ արտասանելով յուրաքանչյուր բառը: Սաների հետ զրուցելը հեշտ գործ չէ, քանի որ նրանց մեծ մասը հայերեն ընդհանրապես չգիտի։ Այս մասին գրում է «Սուրգուտսկայա տրիբունա» պարբերականը:

Աշակերտական նստարանին նստած դպրոցականներից շատերը ծնվել ու մեծացել են Սուրգուտում, հետևաբար նրանց խոսակցական լեզուն ռուսերենն է: Նույնիսկ տանը ռուսերեն են խոսում: Դասերի ընթացքում ծնողները դռան հետևում կանգնած սպասում են իրենց երեխաներին, ոմանք էլ երեխաների հետ նստում են աշակերտական նստարանին ու հայերեն սովորում։

Քրիստինե Ջանգոյանը դպրոց է բերում 10 տարեկան դստերը` Լիանային: Մայր ու աղջիկ նստում են նույն նստարանին, որովհետև երիտասարդ մայրն էլ գրեթե չի խոսում հայերեն։

«Արդեն 25 տարի է` Սուրգուտում եմ ապրում: Հայերեն նորմալ չգիտեմ։ Ամաչում եմ ու վատ զգում, երբ մեծերը խոսում են, իսկ ես ոչինչ չեմ հասկանում: Մեր տատերն ու պապերը երազում եմ, որ գոնե իրենց թոռները հայերեն իմանան, քանի որ երեխաները չսովորեցին։ Լիանան սիրով է գալիս դպրոց, տանը ամուսնուս հետ փորձում ենք օգնել նրան. որքան հնարավոր է, հայերեն ենք խոսում: Այնպես որ այս դասերն օգտակար են ամբողջ ընտանիքի համար», — ասում է Քրիստինե Ջանգոյանը:

Ամբողջ դասի ընթացքում ռուսերեն ոչ մի բառ չի հնչում: Պարապմունքների ընթացքում երեխաները ջանասիրաբար նկարում են իրենց համար առայժմ անծանոթ այբուբենի տառերը: Միասին կրկնում են ու փորձում մտապահել պարզ, բայց բոլոր երեխաների համար կարևոր բառերը` մայր, հայր, ընտանիք…

Աշակերտներն իրենց մասին պատմում են հայերեն` խոսքը սկսելով այսպես` «իմ անունն է…»:

Իհարկե, կատարելության հասնելու համար դեռ շատ պիտի աշխատեն, բայց ծնողների սիրտն արդեն ջերմանում է, երբ տեսնում են իրենց փոքրիկների` հայերեն խոսելու առաջին փորձերը:

Երկրորդ դասաժամին ուսումնասիրում են Հայաստանի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը:

Սկսում են զրոյից: Հայկական սփյուռքում այսօր բարեբախտաբար գրագետ և պրոֆեսիոնալ մարդիկ կան, որոնք աշխատել են կամ աշխատում են կրթության ոլորտում: Այնպես որ այստեղ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ են մոտեցել դպրոց ստեղծելու գաղափարին: Գլխավոր նպատակը մեկն է` այնպես անել, որ հայերի նոր սերունդը չմոռանա մայրենի լեզուն:

«Ինքնությունը պահպանելը դժվար է, երբ երկու սերունդ մեծացել է լեզվական այլ միջավայրում, իսկ պատմական հայրենիքում նրանք այդքան էլ հաճախ չեն լինում։ Իրականում սարսափելի է: Բոլորն էլ գիտեն` եթե չկա լեզու, չկա նաև ժողովուրդ: Հայերեն խոսող մարդկանց թիվը հետզհետե նվազում է… Իսկ այս սերունդը պիտի իմանա իր ծագումնաբանությունը, պատմությունը, մշակույթը, լեզուն», — կարծում է կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Լիզա Իլբեկյանցը:

Նյութի ռուսերեն տարբերակը

34

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

219
(Թարմացված է 18:50 02.03.2021)
Դանակի հարվածներ ստացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

219
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Սպանություն, Կրասնոդար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի
Միքայել Մելքումյան

«Քաղաքական իսկանդեր», կամ հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ են փորձում խրել

105
(Թարմացված է 17:38 02.03.2021)
ԱԺ պատգամավորն իշխանություններից պահանջում է բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել «Իսկանդերի» մասին տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։

«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։

Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։

Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։

«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։

Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։

«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։

Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին

105
թեգերը:
Վահե Էնֆիաջյան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Իսկանդեր, Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում