Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

96
Ամերիկյան Forbes ամսագիրն ամփոփել է տարին և ներկայացրել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Forbes ամսագրի կազմած վարկանիշն արդեն 4-րդ անգամ գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Աշխարհի ամենաազդեցիկ մարդը չորրորդ տարին անընդմեջ Ռուսաստանի նախագահն է, որն իր երկրի ազդեցությունը տարածում է երկրագնդի ամեն մի անկյունում»,- գրել է ամսագիրը:

Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն է, երրորդ հորիզոնականում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Բարաք Օբաման զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը:

 

96