Ինքնաթիռ

Գրանցվել են չվերթերի ուշացումներ

33
(Թարմացված է 07:14 07.12.2016)
Վերջին երկու օրերին Մոսկվայում եղանակային վատ պայմանները դարձել են տասնյակ չվերթեր հետաձգելու և չեղյալ հայտարարելու պատճառ։ Անցած գիշեր Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվել է 43 չվերթ։

Այսօր արդեն թռիչքների չեղարկումներ չեն գրանցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը։

Դեպի հարավ՝ Հայաստան թռչող օդանավերի թռիչքային պատկերն ի ուրախություն մեզ հուսադրող է եղել և երեկ։ Սաթենիկ Հովհաննիսյանի խոսքով`այսօր մինչև 20 րոպե տևողությամբ ուշացումներ են եղել։ Բայց դա սովորական և նորմալ երևույթ է։ Մոսկվայից բացի այսօր ուշացում է գրանցվել նաև Թեհրանից եկող չվերթի դեպքում։ Մնացած բոլոր չվերթերն ընթացել և ընթանում են բնականոն գրաֆիկով։

 

33