ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ։ Խոսքը երկու միլիոն կաշառքի մասին է։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախարարի նկատմամբ հարուցած քրեական գործը կապված է «Ռոսնեֆտի» գործարքի հետ, որի համաձայն` ընկերությունը գնել է «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի պետական փաթեթը։ Տնտեսական զարգացման նախարարությունը, որը գլխավորում է Ուլյուկաևը, պետք է դրական գնահատական տար պայմանագրին։
«Խոսքը «Ռոսնեֆտի» ներկայացուցիչներից կաշառք պահանջելու մասին է, որն ուղեկցվում էր սպառնալիքներով»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՔԿ-ի ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Պետրենկոն։
Նրա խոսքով` նախարարը բերման է ենթարկվել երկու միլիոն դոլար կաշառք ստանալու պահին։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրն էլ հայտնել է, որ ավելի քան մեկ տարի Անվտանգության դաշնային ծառայությունը հսկել է Ուլյուկաևին։
«Պարզ չէ`նրան ի սկզբանե կասկածել են կաշառք վերցնելու մեջ, թե ոչ, բայց նրան ավելի քան մեկ տարի հետևում էին»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։
ՌԻԱ Նովոստիի մեկ այլ աղբյուրն էլ նշել է, որ ուժային մարմինները քննչական փորձաքննություն են անցկացրել այն բանից հետո, երբ գաղտնալսել են նախարարի և նրան շրջապատող մարդկանց զրույցը։
Այժմ քննիչները մտադիր են Ուլյուկաևին պաշտոնական մեղադրանք առաջադրել, որից հետո կդիմեն դատարան նախարարին կալանավորելու միջնորդությամբ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուլյուկաևին շատ լուրջ մեղադրանք է առաջադրվել, ինչը «շատ լուրջ ապացույցներ է» պահանջում։
«Ամեն դեպքում, որոշում պետք է կայացնի միայն դատարանը»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել Պեսկովը։
«Ես չգիտեմ` նախագահին այդ մասին տեղեկացրել են, թե ոչ», — ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը։
Տնտեսական զարգացման նախարարությունում հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել նախարարի հետ կապված աղմկահարույց դեպքը։
«Ռոսնեֆտի» ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը գնել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ռուսական օրենսդրության համապատասխան։ Նա հրաժարվել է մեկնաբանել քննիչների գործողությունները։
«Ընկերությունը չի մեկնաբանում Քննչական կոմիտեի գործողությունները ։ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի փաթեթը ձեռք է բերվել ՌԴ օրենսդրության համապատասխան, բանկ-օպերատորին արված լավագույն կոմերցիոն առաջարկի հիման վրա», — ասել է նավթային ընկերության ներկայացուցիչը։
«Ռոսնեֆտը» հոկտեմբերին 29,7 մլրդ ռուբլով գնել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի 50,0755%-ը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։
Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:
Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։


