Մառա Բաղդասարյան

Մառա Բաղդասարյան. ես բոլոր տուգանքները վճարել եմ

62
Երկուշաբթի Մոսկվայի շրջանի Սավելովյան շրջանի դատարանը Բաղդասարյանին անմեղ է ճանաչել. նա մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքներից մեկը չվճարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Gelandewagen-ով սկանդալային «մրցավազքի» մասնակից Մառա Բաղդասարյանը, որին ավելի վաղ ձերբակալել են սխալ կայանած ավտոմեքենայի և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքները չվճարելու մեղադրանքով, հայտարարել է հաշտարար դատարանում, որ բոլոր տուգանքները վճարել է։

«Ես վճարել եմ բոլոր տուգանքները»,- ասել է նա։

Երկուշաբթի Մոսկվայի Սավելովյան շրջանի հաշտարար դատարանը Բաղդասարյանին անմեղ է ճանաչել, քանի որ նա վճարել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Բաղդասարյանին Մոսկվայի հարավում։ Նրա խոսքով` ի սկզբանե ոստիկանության աշխատակիցները վարչական տուգանք են նշանակել սխալ կայանած ավտոմեքենայի համար, սակայն փաստաթղթերը ստուգելու ընթացքում տեսուչները հայտնաբերել են, որ աղջիկը չի վճարել 16 տուգանք։

62