Դոմոդեդովո

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է չեղյալ հայտարարվել

12
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տասնյակ չվերթեր չեղյալ են հայտարարվել Մոսկվայի օդանավակայաններում։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում 35 չվերթ է չեղյալ հայտարարվել, 74-ը` հետաձգվել, հայտնում է «Яндекс.Расписание»-ն։

Ծառայության տվյալով` «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 21-ը հետաձգվել է, «Շերեմետևոյում» 31-ը չեղյալ հայտարարվել և 53-ը հետաձգվել։

Մոսկվայում և հարակից շրջանների որոշ հատվածներում տեղումների քանակը ամսական նորմայի մեկ երրորդն է կազմել։ ԱԻՆ-ի մոսկովյան վարչությունը ուժեղ բքի և մերկասառույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։ Նախօրեին մայրաքաղաքում տեղացած առատ ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան 60 ավիաչվերթ։

 

12