Մառա Բաղդասարյան

Gelandewagen-ով վազքի ելած հայուհուն բերման են ենթարկել Մոսկվայում

63
(Թարմացված է 13:01 07.11.2016)
Ոստիկանները 16 չվճարված տուգանք են հայտնաբերել Mercedes-Benz Gelandewagen–ով սուրալու սիրահար Մառա Բաղդասարյանի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայում բերման են ենթարկել Gelandewagen մեքենայով սկանդալային ավտովազքերի մասնակիցներից մեկին՝ Մառա Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մառա Բաղդասարյանը բերման է ենթարկվել Լենինի պողոտայում»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` ի սկզբանե ոստիկանները 23-ամյա աղջկան վարչական տուգանք են նշանակել մեքենան սխալ կայանելու համար: Սակայն Բաղդասարյանի փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ նա ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար չվճարված շուրջ 16 տուգանք։

«Աղջկան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժանմունք և տեղեկացրել, որ դատական բաժին ներկայանա»,– ավելացրել է աղբյուրը։

Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, զբաղվում է մսի մեծածախ վաճառքով:

63