Պետդումայի ընտրություններին նվիրված ասուլիս

Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները Պետդումայի ընտրություններին կմասնակցեն Երևանում և Գյումրիում

56
(Թարմացված է 14:14 13.09.2016)
ՌԴ յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները կանցկացվեն ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ նաև` երկրի սահմաններից դուրս։ Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ քաղաքացիները կկարողանան իրենց քաղաքացիական պարտքը կատարել երկու քաղաքում` Երևանում և Գյումրիում։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության չափահաս քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի տարածքում, ինչպես նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են մասնակցել ՌԴ Պետդումայի ընտրություններին` ներկայացնելով գործող օտարերկրյա անձնագիրը։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Դեսպանատան հյուպատոսական բաժնի վարիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Շչուկինը։

Նրա խոսքով` Հայաստանի պաշտոնական իշխանությունները տեղյակ են, որ երկրի տարածքում կանցկացվեն ընտրություններ, և նրանք խոստացել են ամեն կերպ աջակցել, այդ թվում` ընտրատեղամասերին հարակից տարածքներում կարգուկանոն ապահովելու հարցում։

Յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին խառը համակարգով. 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգ) և 225-ը` մեծամասնական համակարգով։ Դաշնային շրջանի ընտրություններում գրանցված են 14 կուսակցության ցուցակները։ Շչուկինը նշեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքն ամրագրված է նիժեգորոդյան մեկմանդատային շրջանին։

«Թեկնածուների մասին ողջ տեղեկատվությունը հրապարակված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում։ Քվեարկության օրը մենք ընտրողներին հնարավորություն կտանք ծանոթանալ թեկնածուների և նրանց կուսակցական գործունեության հետ կապված տեղեկատվությանը»,- ասաց Շչուկինը։

Петр Щукин
© Sputnik/ Asatur Yesayants
Պյոտր Շչուկին

Նա նաև պարզաբանեց, որ քաղաքացիներն առցանց ռեժիմով քվեարկելու հնարավորություն չունեն, քանի որ հատուկ քվեաթերթիկներում կան պաշտպանության միջոցներ, այսինքն` հոլոգրաֆիկ հատուկ նշան, իսկ փաստաթուղթը ստորագրել են յուրաքանչյուր ընտրական հանձնաժողովի երկուական անդամները։

«Այսինքն` դա պաշտոնական փաստաթուղթ է, որն անհրաժեշտության դեպքում ենթակա է ստուգման` կեղծիքներից խուսափելու համար։ Ուստի մարդը պետք է ֆիզիկապես ներկայանա, գրանցվի, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ հետո արդեն քվեարկի», — պարզաբանեց նա։

Այնուհետև քաղաքացու բանավոր հայտարարության համաձայն` քվեարկության օրը նրանց կգրանցեն։

«Պետք է ներկայացնել օտարերկրյա, դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր»,- ասաց Շչուկինը։

Նրա խոսքով` Հայաստանում քվեարկող ՌԴ քաղաքացիների ընտրական ակտիվությունը բավական բարձր է, բայց կոնկրետ թվեր չկան։ Նա նաև հավելեց, որ հավատարմագրված ԶԼՄ-ները կարող են իմանալ, թե երբ տեղի կունենա ձայների հաշվարկը։ Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովն իր հերթին նշեց, որ առաջիկա ընտրությունները տեղի կունենան ոչ միայն Ռուսաստանի բոլոր սուբյեկտներում, այլ նաև` այլ երկրներում։

«Հայաստանում քվեարկության համար բաց կլինի երկու ընտրատեղամաս Երևանում (Գրիգոր Լուսվորիչի փողոց, 13ա) և Գյումրիում (Գլխավոր հյուպատոսարան, Գարեգին Նժդեհ փողոց, տուն 1)։ Քվեարկությունը կանցկացվի 08:00-ից մինչև 20:00»,- ասաց Շապովալովը։

Олег Шаповалов
© Sputnik/ Asatur Yesayants
Օլեգ Շապովալով

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն էլ նշեց, որ ՌԴ քաղաքացիները կարող են հենց Կենտրոնում ծանոթանալ թեկնածուների հետ։

«Հայաստանի Հանրապետությունում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ է անցկացնում` սերտորեն համագործակցելով Ռուսաստանի դեսպանատան հետ։ Մենք Հայաստանում գտնվող մեր քաղաքացիներին օգնում ենք քվեարկության մասնակցությանը վերաբերող հարցերում»,- ասաց Կալինինը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 9-ից կենտրոնում բացվել է ընտրություններին վերաբերող հիմնական տաղավար, որը կոչվում է «Ընտրողի անկյուն»։ Կալինինը ներկայացրեց նաև ընտրողների համար գործող թեժ գծի հեռախոսահամարը` 52-03-40 և 54-48-90։

Марк Калинин
© Sputnik/ Asatur Yesayants
Մարկ Կալինին
56