ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի 70-ամյակին մարշալ Ժուկովը նրան ֆրանսիական կոնյակ նվիրեց: Բաղրամյանի թոռները Sputnik Բելառուս ռադիոկայանի եթերում պատմել են, որ մինչ օրս պահում են այդ շիշը:
«Արդեն շուրջ հիսուն տարի է: Ոչ մեկի ձեռքը չի գնում ու չի գնա` բացել այն»,- ժպտում են Կարինա Նաջարովան և Հովհաննես Բաղրամյանը:
Նրանք հիշում են, որ Բաղրամյանի և Ժուկովի ընկերությունը սկսվել է Լենինգրադում` 20-ականներին, երբ նրանք հրամանատարական կազմում հեծելազորային բարձրագույն դասընթացների էին մասնակցում։
«Նրանք ամբողջ կյանքում շփվում էին: Պապիկն այն սակավաթիվ մարդկանցից էր, ով սատարում էր Ժուկովին այդ ժամանակ ու նրա հասցեին ոչ մի վատ խոսք չէր ասում: Նրանք հաճախ էին շփվում: Ընկերներ էին: Երբ Գեորգի Կոնստանտինովիչը մահացավ, պապիկը Գերմանիայում էր` գործուղման էր, նա հիվանդացել էր, և նրան թոքաբորբով հոսպիտալ էին տեղափոխել, սակայն առանց բուժումն ավարտին հասցնելու, նա եկավ Մոսկվա` ընկերոջը հրաժեշտ տալու», — հիշում է Բաղրամյանի թոռը, ով, ի դեպ, պապի անունն է կրում:

Կարինա Նաջարովան միակն է ընտանիքում, ով իր կյանքը կապել է զինված ուժերի հետ ու շարունակում է պապի գործը: Այժմ նա ռուսական բանակի գնդապետ է:
Բաղրամյանի թոռնուհին հիշում է, որ մարշալն իրենց համար առաջին հերթին պապիկ էր:
«Գուցե մենք միանգամից չգիտակցեցինք, որ մեր պապիկն այդքան մեծ մարդ է` հայտնի զորահրամանատար: Նա շատ հոգատար և սիրող անձնավորություն էր, փորձում էր ամեն ինչ սովորեցնել: Ինձ շախմատ խաղալ էր սովորեցնում, քանի որ կարծում էր, որ շախմատը զարգացնում է մտածողությունը», — ասում է Կարինա Սերգեևնան:
Նա նշեց, որ պապիկը շատ ժամանակ էր հատկացնում ու մեծ ուշադրություն էր դարձնում իրենց դաստիարակությանը, սովորեցնում էր հարգանքով վերաբերվել մարդկանց` անկախ նրանց պաշտոնից և դիրքից:
«Մեր տան դռները միշտ բաց էին բոլոր հյուրերի առաջ, նա փորձում էր օգնել բոլորին, մարդկանց նկատմամբ այդ վերաբերմունքը մենք մանկուց ենք սովորել», — ասում է Բաղրամյանի թոռնուհին:
Նա նաև մի հետաքրքիր դեպք հիշեց, երբ ինքն ու ամառանոցի ընկերները` զորահրամանատար Սեմյոն Բուդյոնու թոռները, տարել էին հայրիկի ՎԱԶ-2101-ը, ինքն էլ ղեկին էր նստել: Ճանապարհին նրանց կանգնեցրել էր ոստիկանության աշխատակիցը, ու քանի որ նրանք փաստաթուղթ չունեին, ստիպված էին դիմել պապիկի օգնությանը:
«Բաղրամյանը գնաց Բուդյոնու կնոջ մոտ և ասաց. «Դե ինչ, Մարիա Վասիլևնա, հանիր Սեմյոն Միխայլովիչի սուրը, գնանք թոռներին ազատենք»: Ամեն ինչ հարթվեց, սակայն ես մի լավ պատիժ ստացա դրա համար», — պատմում է Կարինա Սերգեևնան:
Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է լսել Sputnik Բելառուսի կայքում:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։
Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։
«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։
Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։
«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։
Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։
Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։
«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։
Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։
«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։
Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



