00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժուկովի նվիրած կոնյակը մարշալ Բաղրամյանի թոռները պահում են արդեն կես դար

© Sputnik / Виктор ТолочкоВнуки маршала СССР Ивана Баграмяна - Иван Баграмян и Карина Наджарова
Внуки маршала СССР Ивана Баграмяна - Иван Баграмян и Карина Наджарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի հրամանատարի թոռները` Կարինա Նաջարովան և Հովհաննես Բաղրամյանը, վառ են պահում իրենց պապի հիշատակն ու որպես հուշ նրանից` իրենց ընտանիքին մարշալ Ժուկովի նվիրած կոնյակը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի 70-ամյակին մարշալ Ժուկովը նրան ֆրանսիական կոնյակ նվիրեց: Բաղրամյանի թոռները Sputnik Բելառուս ռադիոկայանի եթերում պատմել են, որ մինչ օրս պահում են այդ շիշը:

Герой СССР Ашот Казарьян и маршал Баграмян - Sputnik Արմենիա
Չարդախլու` մարշալ Բաղրամյանի և Սև հովազի հայրենիքը

«Արդեն շուրջ հիսուն տարի է: Ոչ մեկի ձեռքը չի գնում ու չի գնա` բացել այն»,- ժպտում են Կարինա Նաջարովան և Հովհաննես Բաղրամյանը:

Նրանք հիշում են, որ Բաղրամյանի և Ժուկովի ընկերությունը սկսվել է Լենինգրադում` 20-ականներին, երբ նրանք հրամանատարական կազմում հեծելազորային բարձրագույն դասընթացների էին մասնակցում։

«Նրանք ամբողջ կյանքում շփվում էին: Պապիկն այն սակավաթիվ մարդկանցից էր, ով սատարում էր Ժուկովին այդ ժամանակ ու նրա հասցեին ոչ մի վատ խոսք չէր ասում: Նրանք հաճախ էին շփվում: Ընկերներ էին: Երբ Գեորգի Կոնստանտինովիչը մահացավ, պապիկը Գերմանիայում էր` գործուղման էր, նա հիվանդացել էր, և նրան թոքաբորբով հոսպիտալ էին տեղափոխել, սակայն առանց բուժումն ավարտին հասցնելու, նա եկավ Մոսկվա` ընկերոջը հրաժեշտ տալու», — հիշում է Բաղրամյանի թոռը, ով, ի դեպ, պապի անունն է կրում:

© Sputnik / Л. Бергольцев / Անցնել մեդիապահոցՄարշալներ Բաղրամյան և Ժուկով
Маршалы Советского Союза Георгий  Жуков (справа) и Иван Баграмян (слева) - Sputnik Արմենիա
Մարշալներ Բաղրամյան և Ժուկով

Կարինա Նաջարովան միակն է ընտանիքում, ով իր կյանքը կապել է զինված ուժերի հետ ու շարունակում է պապի գործը: Այժմ նա ռուսական բանակի գնդապետ է:

Բաղրամյանի թոռնուհին հիշում է, որ մարշալն իրենց համար առաջին հերթին պապիկ էր:

«Գուցե մենք միանգամից չգիտակցեցինք, որ մեր պապիկն այդքան մեծ մարդ է` հայտնի զորահրամանատար: Նա շատ հոգատար և սիրող անձնավորություն էր, փորձում էր ամեն ինչ սովորեցնել: Ինձ շախմատ խաղալ էր սովորեցնում, քանի որ կարծում էր, որ շախմատը զարգացնում է մտածողությունը», — ասում է Կարինա Սերգեևնան:

Նա նշեց, որ պապիկը շատ ժամանակ էր հատկացնում ու մեծ ուշադրություն էր դարձնում իրենց դաստիարակությանը, սովորեցնում էր հարգանքով վերաբերվել մարդկանց` անկախ նրանց պաշտոնից և դիրքից:

«Մեր տան դռները միշտ բաց էին բոլոր հյուրերի առաջ, նա փորձում էր օգնել բոլորին, մարդկանց նկատմամբ այդ վերաբերմունքը մենք մանկուց ենք սովորել», — ասում է Բաղրամյանի թոռնուհին:

Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Մարշալ Բաղրամյանի սիրելի զբաղմունքը, կոնյակի հավաքածուն ու ռոմանտիկ բնավորությունը

Նա նաև մի հետաքրքիր դեպք հիշեց, երբ ինքն ու ամառանոցի ընկերները` զորահրամանատար Սեմյոն Բուդյոնու թոռները, տարել էին հայրիկի ՎԱԶ-2101-ը, ինքն էլ ղեկին էր նստել: Ճանապարհին նրանց կանգնեցրել էր ոստիկանության աշխատակիցը, ու քանի որ նրանք փաստաթուղթ չունեին, ստիպված էին դիմել պապիկի օգնությանը:

«Բաղրամյանը գնաց Բուդյոնու կնոջ մոտ և ասաց. «Դե ինչ, Մարիա Վասիլևնա, հանիր Սեմյոն Միխայլովիչի սուրը, գնանք թոռներին ազատենք»: Ամեն ինչ հարթվեց, սակայն ես մի լավ պատիժ ստացա դրա համար», — պատմում է Կարինա Սերգեևնան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է լսել Sputnik Բելառուսի կայքում:

Լրահոս
0