00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել չմեկնաբանել Պուտինի, Սարգսյանի և Ալիևի հայտարարությունը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցБрифинг официального представителя МИД России М. Захаровой
Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ–ում հորդորում են առաջնորդվել հայտարարության բնօրինակով, այլ ոչ այն հայտարարություններով, որոնցում փորձ է արվում մեկնաբանել հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել առաջնորդվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները մեկնաբանելու անբարեխիղճ փորձերով։

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հայտարարություն են ընդունել, նրանք հաստատել են (և հայտարարության մեջ դա հստակ նշվում է), որ մայիսի 16-ին Վիեննայի հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ուղղված էին հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը», — ասել է դիվանագետը` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հայտարարություն կա, որը հասանելի է բոլոր պաշտոնական կայքերում, — շարունակել է Զախարովան։ — Ես կխնդրեի, և կարծում եմ` սա կոլեկտիվ խնդրանք է, առաջնորդվել հայտարարության բնօրինակով, այլ ոչ այն հայտարարություններով, բավական անբարեխիղճ, որոնք մենք լսել ենք, որոնցում փորձ է արվում մեկնաբանել հանդիպման արդյունքները»։

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախահագների հանդիպման արդյունքում հունիսի 20-ին ընդունված եռակողմ հայտարարության մեջ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի բարելավմանը։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ. Սարգսյանը և Ալիևը պատրաստ են իրականացնել Մադրիդյան սկզբունքները

Հունիսի 22-ին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասել է, որ «այսուհետ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է շարժվել փուլային կարգավորման ուղղությամբ»։ Նրա խոսքով` սա նշանակում է «նախ` ազատագրել Ադրբեջանի հինգ շրջանները, այնուհետև` նաև երկուսը, տրամադրել միջանցք և որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0