Портал Sputnik

Sputnik գործակալությունն ու ռադիոն դարձել է ՊՄՏՖ–ի միջազգային գործընկեր

24
60 երկրից 500 արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ և ավելի քան 40 երկրից քաղաքագետներ կմասնակցեն Պետերբուրգի միջազգային տնտեսական հոբելյանական 20-րդ ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոն հանդես կգա որպես Պետերբուրգի միջազգային տնտեսական ХХ ֆորումի միջազգային լրատվական գործընկեր. ֆորումը տեղի կունենա 2016 թվականի հունիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում։

Sputnik-ի ստենդում ֆորումի բոլոր օրերին (տաղավար 1F, ՏԳ ստենդ 11) աշխատելու է ռադիոտաղավար, որտեղ քաղաքագետները, փորձագետներն ու խոշոր ընկերությունների ղեկավարները կքննարկեն ֆորումի օրակարգի հիմնական հարցերը։ Միջոցառման ընթացքի մասին ամենաարդիական լրատվությունն ու լուրերը հասանելի կլինեն 24/7 ռեժիմով Sputnik-ի` ավելի քան 30 լեզվով ներկայացված պորտալներում։

Sputnik-ը տեղեկատվական գործընկերը կլինի նաև սպորտային մեծ իրադարձության` Fight Nights-ի. խառը մենամարտերի լեգենդար ռուս մարզիկ Ֆյոդոր Յեմելյանենկոն կմրցի բրազիլացի ծանր քաշային Ֆաբիո Մալդոնադոյի հետ, այն տեղի կունենա հունիսի 17-ին` Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։ Sputnik-ի ռեսուրսներում կհրապարակվեն նորություններ, լուսանկարներ և հարցազրույց մենամարտի մասնակիցների հետ։

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՊՄՏՖ) տնտեսության և գործարար աշխարհի բացառիկ իրադարձություններից է։ Անցյալ տասնամյակի ընթացքում ֆորումը միջազգային առաջատար հարթակ է դարձել գործարար շրջանակների ներկայացուցիչների շփման և Ռուսաստանի, զարգացող շուկաների և ամբողջ աշխարհի առջև ծառացած տնտեսական հիմնական հարցերի քննարկման համար։ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն ունենում է ավելի քան 10 հազար մասնակից Ռուսաստանից և արտերկրից, որոնց թվում են զարգացող երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև գիտության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ոլորտների համաշխարհային առաջատար փորձագետներ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

24