00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս միջնորդ. Ղարաբաղը կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

© Sputnik / Асатур ЕсаянцИгорь Попов
Игорь Попов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ շրջանակային պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի- Sputnik. Լեռնային Ղարաբաղը որոշակի փուլում կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, օրինակ, հակամարտության կարգավորման շրջանակային պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, երեքշաբթի «Ինտերֆաքսին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Իգոր Պոպովը։

«Իսկապես, ներկա փուլում ղարաբաղցիները բանակցություններին պաշտոնապես չեն մասնակցում։ Սակայն այդ թեմային շատ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպումների ընթացքում թե´ Հայաստանում, թե´ Ադրբեջանում և թե´ Լեռնային Ղարաբաղում։ Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ, շրջանակային պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կդիտարկվի այն բանի հնարավորությունը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- կարծում է Պոպովը։

Այն հարցին, թե ռուսական կողմն ինչպես կվերաբերվի Մինսկի խմբի համանախագահների թիվն ընդլայնելու առաջարկներին, այդ թվում` Գերմանիայի հաշվին, բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման թեման «ժամանակ առ ժամանակ հայտնվում է ԶԼՄ-ներում և ակտիվ շրջանառվում քաղաքագիտական հանրության կողմից»։

Федеральный канцлер Германии Ангела Меркель. Архивное фото. - Sputnik Արմենիա
Մերկել. Ռուսաստանն առանցքային դեր կխաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

«Սակայն կողմերի հետ մեր «եռյակի» բանակցությունների (ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից) ընթացքում և այլ միջնորդների հետ հանդիպումների ընթացքում համանախագահների թվի ավելացման նախաձեռնություններ չեն եղել։ Չէ՞ որ կարգավորման պայմանավորվածության հանգելը կախված է ոչ թե համանախագահների թվից, այլ փոխզիջման գալու` կողմերի պատրաստակամությունից»,- ասել է ռուս համանախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նա` որպես ԵԱՀԿ գործող նախագահ և Մինսկի խմբի անդամ, ակտիվ աշխատում է ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, անմիջական մասնակցություն ունենում Վիեննայի պայմանավորվածությունների իրագործմանը` կապված կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հետ»,- հայտարարել է Պոպովը։

Լրահոս
0