00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրեական դաշնություն. ԳԴՀ–ն բարոյական իրավունք ուներ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

© AFP 2024 / ODD ANDERSEN / AFPГолосования по вопросу о признании геноцида армян в Османской империи в 1915 году в Немецком Парламенте
Голосования по вопросу о признании геноцида армян в Османской империи в 1915 году в Немецком Парламенте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցյալում բազմաթիվ սխալներ գործած Գերմանիան հասկանում է, որ մեկ ցեղասպանությունը լռության մատնելը կարող է հանգեցնել ապագայում դրա կրկնությանը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Գերմանիան բարոյական իրավունք ուներ դա անելու համար, քանի որ ժամանակին իր վրա է վերցրել Հոլոքոստի ամբողջական պատասխանատվությունը, հայտարարել է Հրեական համայնքների դաշնության նախագահ Ալեքսանդր Բորոդան։

Նա մեկնաբանել է Թուրքիայի արդարադատության նախարարի ասածը, թե ժամանակին գերմանացիներն իրենք էին հրեաներին այրում վառարանների մեջ։

Голосования по вопросу о признании геноцида армян в Османской империи в 1915 году в Немецком Парламенте - Sputnik Արմենիա
Բունդեսթագի որոշումը կարագացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Բորոդան նշել է, որ ի տարբերություն Թուրքիայի՝ Գերմանիան չի հրաժարվել Հոլոքոստի պատասխանատվությունից և «ճիշտ եզրակացություններ է արել կատարվածից»: 

Բունդեսթագի պատգամավորները հունիսի 2-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Փաստաթղթին, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը, կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն:

«Այսօր գերմանացիները բարոյական իրավունք ունեն Թուրքիային ցույց տալ նրանց սխալ գնահատականը պատմությանը»,- ասել է Բորոդան: Ընդ որում` նա նշել է, որ Գերմանիան, անցյալում թույլ տալով բազմաթիվ սխալներ, հասկանում է, որ մեկ ցեղասպանությունը լռության մատնելը, ցավոք, հեշտությամբ կարող է հանգեցնել ապագայում դրա կրկնությանը:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0