Ռուսսկի վիտյազ

«Ռուսսկի վիտյազի» 103 տարվա պատմությունը

11
(Թարմացված է 17:06 26.05.2016)
Երբ ինժեներ Իգոր Սիկորսկին առաջին օդանավը կառուցելու թույլտվություն ստացավ, մասնագետներից շատերը չէին հավատում այդքան մեծ ինքնաթիռի ստեղծման հնարավորությանը։ Կարծում էին, որ «Ռուսսկի վիտյազն» ընդհանրապես օդ բարձրանալ չի կարողանա

ԵՐԵՎԱՆ, մայիսի 26 — Sputnik, Անի Լիպարիտյան. Աշխարհում առաջին բազմաշարժիչ ինքնաթիռ «Ռուսսկի վիտյազը» 1913 թվականի մայիսի 26-ին կատարեց իր առաջին թռիչքը։ Օդանավը ստեղծեց ականավոր ինժեներ Իգոր Սիկորսկին։

Ինքնաթիռն ի սկզբանե «Գրանդ» էր կոչվում, հետո այն վերանվանեցին «Բոլշոյ Բալթիյսկի», իսկ ավելի ուշ այն ստացավ վերջանական անվանումը` «Ռուսկի վիտյազ»։

Սիկորսկին որոշել էր հեռավոր հետախուզության փորձառու ինքնաթիռ ստեղծել, ու այդ գաղափարը կյանքի կոչվեց։ Նոր ինքնաթիռն իր չափերով և քաշով գերազանցում էր մինչ այդ ստեղծված օդանավերին։

«Ռուսսկի վիտյազ»` Ռուսաստանի ծանր ավիացիայի նախահայրը

«Ռուսսկի վիտյազը» դարձավ ավիացիայի նոր ուղղության` ծանր ինքնաթիռաշինության հիմքը։ Երիտասարդ ինժեներ Իգոր Իվանովիչի (ինքնաթիռի գործարկման պահին նա 24 տարեկան էր) նախագիծը հիմք դարձավ աշխարհում ծանր ռմբակոծիչների, հետախույզ և ուղևորատար օդանավերի ստեղծման համար։

«Ռուսկի վիտյազի» անմիջական հետնորդը դարձավ քառաշարժիչ ինքնաթիռ «Իլյա Մուրոմեցը», որի առաջին նմուշը ստեղծվեց 1913 թվականի հոկտեմբերին։

Սիդորսկին փոքր տարիքից էր հետաքրքրվել մեխանիկայով, իսկ ուսանողական տարիներին` թռչող սարքերի կառուցմամբ։ Դեռ այն ժամանակ նրա ցուցաբերած տաղանդը օգնեց գլխավորել ուսանողական ավիացիոն միությունը։

Самолет Илья Муромец
© Sputnik/ А. Соломонов
«Իլյա Մուրոմեց» օդանավը

Երկնային հինգ րոպե

Ապագա ինժեները 1908 թվականին փորձել է փորձնական ուղղաթիռ ստեղծել, որը համալրված կլիներ հզոր շարժիչով։ 1910 թվականին ստեղծվեց երկրորդ ուղղաթիռը, որը հակառակ ուղղությամբ պտտվող երկու պրոպելլեր ուներ։

Դեռ մինչպատերազմական ժամանակաշրջանում Սիկորսկին եզրակացրեց, որ ապագան ոչ թե մեկ շարժիչ ունեցող փոքր աերոպլանների «ձեռքում» է, այլ` մեծ օդանավերի, որոնք տարբերվում են թռիչքի հեռահարության առավելությամբ, նոր հնարավորություններով և անվտանգության համակարգով։

Սիկորսկին մեծ օդանավ կառուցելու մտահղացման մասին պատմեց Միխայիլ Շիդլովսկուն (ռուս-բալթիկ վագոնային կազմակերպության ղեկավար)։ Նա ուշադիր լսեց երիտասարդ գյուտարարին, ուսումնասիրեց նրա գծագրերը և թույլ տվեց աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։

Авиаконструктор И. Сикорский
© Sputnik/ РИА Новости
Իգոր Սիկորսկի

Այդ ժամանակաշրջանում մասնագետների մեծ մասը չէր հավատում մեծ ինքնաթիռի ստեղծման հնարավորությանը։ Կարծում էին, որ մեծ ինքնաթիռն ընդհանրապես չի կարողանա օդ բարձրանալ։ Սակայն Սիկորսկին գործի անցավ։ Աշխատանքներն արագ էին ընթանում` մասնագետներն օրական 14 ժամ էին աշխատում։ 1913 թվականի փետրվարին ինքնաթիռի բոլոր մասերը հիմնականում պատրաստ էին։

Ինքնաթիռն իսկական հսկա էր` վերին թևի երկարությունը հասնում էր 27 մետրի, ներքևինը` 20-ի, իսկ ընդհանուր մակերեսը 125 քառակուսի մետր էր։ Օդանավն ավելի քան 3 տոննա էր կշռում (4 տոննա ծանրության հնարավորությամբ), բարձրությունը` 4 մետր, երկարությունը` 20։

Մի քանի փորձարկումներից հետո, 1913 թվականի մայիսի 26-ին առավոտյան ժամը 9-ին Պետերբուրգի Կորպուսային օդանավակայանի հարակից դաշտում ավիատոր-կոնստրուկտոր Իգոր Սիկորսկին փայլուն թռիչք իրականացրեց «Գրանդ» ինքնաթիռով։

Авиаконструктор Игорь Сикорский
© Sputnik/ РИА Новости
Ավիակոնստրուկտոր Իգոր Սիկորսկի

Օդանավը մոտ 100 մետր բարձրացավ և կես ժամվա ընթացքում արագությունը հասցրեց 100 կմ/ժ-ի, մի քանի խոշոր պտույտ արեց ու սահուն վայրէջք կատարեց։

Հանրությունը հիացած էր։

1913 թվականի օգոստոսի 2-ին ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ սահմանեց և 1 ժամ 54 րոպե սավառնեց երկնքում։ Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, «Ռուսկի վիտյազը» երկար կյանք չունեցավ։ 1913 թվականի սեպտեմբերի 11-ին ռազմական ինքնաթիռների մրցույթին Սիկորսկու ինքնաթիռի վրայով անցնող «Մելլեր- II»-ի շարժիչը պոկվեց ու ընկավ «Վիտյազի» թևի վրա։ Իգոր Սիկորսկին, որն այդ ժամանակ արդեն կենտրոնացել էր «Իգոր Մուրոմեց» ռմբարկուի ստեղծման ուղղությամբ, որոշեց չվերականգնել վնասված ինքնաթիռը։

 

11