00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արոնյան. Մոսկվան Հայաստանի քաղաքացիների համար օտար վայր չէ

© Sputnik / Асатур ЕсаянцЛевон Аронян, армянский шахматист
Левон Аронян, армянский шахматист - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ գրոսմայստերը յոթ մասնակիցների հետ Մոսկվայում պայքարում է հավակնորդների մրցաշարում հաղթանակի համար: Շախմատիստն առաջին երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Նոյեմբերին Նյու Յորքում մրցաշարի հաղթողը կխաղա աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

«Ռ-Սպորտ» գործակալության հատուկ թղթակից Օլեգ Բոգատովին տված հարցազրույցում Լևոն Արոնյանը պատմել է իր հարսնացուի՝ Արիանայի և գալիք հարսանիքի, Տիգրան Պետրոսյանի բացառիկ տաղանդի և շատ այլ բաների մասին:

-Մոսկվայում խաղալը Ձեզ դրական տրամադրություն հաղորդու՞մ է:

— Իհարկե, թեև Մոսկվան Հայաստանի քաղաքացիների համար հարազատ վայր չէ, բայց հաստատ օտար էլ չէ: Այստեղ մենք մեզ լավ ենք զգում, ես այստեղ շատ ընկերներ ունեմ, և ինձ դուր է գալիս Մոսկվայում գտնվել:

-Բայց կա և հակառակ կողմը. հոգեբանական տեսանկյունից դժվար չէ՞, երբ քեզ շրջապատում են մտերիմ մարդիկ և ակնկալում են միայն հաղթանակ:

— Դա ինձ վրա այնքան էլ չի ազդում, որովհետև ես խաղի ժամանակ չեմ տեսնում, թե ով է ինձ շրջապատում: Ոչ, դա այնպիսի բան է, որ երբեք չես կարող գուշակել՝ լա՞վ կազդի, թե՞ վատ:

-Երբ խոսում ենք շախմատի հայկական դպրոցի մասին, հիշում ենք Տիգրան Պետրոսյանին և Ռաֆայել Վահանյանին: Դուք որևէ բան վերցրե՞լ եք նրանցից:

— Ես հավանաբար իմ ոճով ավելի մոտ եմ Ռաֆայել Վահանյանին: Դա ավելի ինտուիտիվ մոտեցում է շախմատին, որը մոտ է նաև Պետրոսյանին: Մեզ առանձնացնում է այն, որ մենք սիրում ենք շախմատ խաղալ, թե՛ դիրքային խաղը, թե՛ խուսանավումը մոտ է մեզ: Այսինքն` դանդաղ և առանց շտապելու խաղալը: Բայց շատ բարդ է ունենալ վտանգը կանխազգալու և դիրքային գաղափարներն ընդգրկող այնպիսի մաքուր տաղանդ, ինչպես Պետրոսյանը:

Левон Аронян - Sputnik Արմենիա
Բարի շախմատիստը. Լևոն Արոնյան
Դու ստիպված ես զոհաբերել շախմատում քո հարձակողական կողմերը, իսկ ինձ իմ ոճն ավելի ակտիվ է, քան Պետրոսյանինը: Իհարկե, ես փորձում եմ սովորել, բայց շատ բարդ է նույնությամբ կրկնել Պետրոսյանի խաղը: Պետք է ինչ-որ տեղ դավաճանես ինքդ քեզ:

-Լևոն, փոխվե՞լ է Մոսկվան Ձեր վերջին այցելությունից հետո:

— Փոխվել է, ես զբոսնել եմ քաղաքի կենտրոնում և նկատել եմ, որ քաղաքն ավելի մաքուր է: Գուցե դա կապված է եղանակի հետ. երբ վերջին անգամ Մոսկվայում էի, փետրվար ամիսն էր, և բավական մռայլ եղանակ էր:

-Հնարավոր է` դա կապված է այն բանի հետ, որ վերջերս վերացրել են շատ կրպակներ…

— Հավանաբար, տարածությունն իսկապես մեծացել է:

-Ձեր մտերիմներից որևէ մեկը լինելո՞ւ է Ձեր կողքին Մոսկվայի մրցաշարի ժամանակ:

— Այո, հարսնացուս՝ Արիանան:

-Որտեղի՞ց է Արիանան ծնունդով, և որտե՞ղ եք ծանոթացել:

— Արիանան Ավստրալիայից է, նա մասնագիտությամբ տնտեսագետ է: Մենք արդեն երկար ժամանակ հանդիպում ենք՝ 9 տարի: Ծանոթացել ենք Եվրոպայում, նա նույնպես շախմատի սիրահար է:

-Հարսանիքը շու՞տ կլինի:

— Շատ եմ ուզում հավատալ:

-Դուք դեռ չե՞ք որոշել օրը:

— Բանն այն է, որ Արիանան լուրջ աշխատանք ունի, ես չափազանց շատ մրցաշարեր ունեմ, ուստի բավական բարդ է ծրագրելը: Հենց Մոսկվայի մրցաշարից հետո կարելի է մտածել այդ մասին (ժպտում է):

-Ես նույնիսկ գուշակում եմ, թե ինչը լավ հարսանեկան նվեր կլինի: Հաջողություն եմ մաղթում Ձեզ:

— Շնորհակալություն:

 

 

 

Լրահոս
0