10 марта в московском Государственном историческом музее открылась выставка «Армения. Легенда бытия»

Մոսկվա են տարվել Հայաստանի հնագույն մասունքները

94
(Թարմացված է 21:52 12.03.2016)
«Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը բացվել է մարտի 10-ին Մոսկվայի պատմության պետական թանգարանում: Ցուցանմուշները տրամադրել են Հայաստանի առաջատար թանգարանները: Sputnik-ն այցելել է ցուցահանդես և պարզել, թե հայ ժողովրդի պատմության ինչ հնագույն ցուցանմուշներ ու սուրբ մասունքներ կարելի է տեսնել Մոսկվայում:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի պատմության թանգարանի խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսի ամենահին նմուշը 500 հազար տարեկան է: Դրանք քարե կացինների ծայրերն են: Կան նաև ավելի «նոր» ցուցանմուշներ: Օրինակ` մ.թ.ա. XXII դարի Քարաշամբի արքայական դամբարանի բացառիկ արծաթե գավաթը:

«Աշխարհում նման ընդամենը 3 գավաթ է մնացել: Մեկը` Վրաստանում: Եվս մեկը կար Սիրիայում: Սակայն պարզ չէ` պահպանվել է այն, թե ոչ», — պատմեց Անելկա Գրիգորյանը:

Գավաթը բացառիկ է իր զարդանկարներով, որոնք կարող են շատ բան պատմել չորսուկես հազար տարի առաջ ապրած հայերի նախնիների կյանքի մասին: Արծաթե անոթի մակերեսին վարպետորեն պատկերված են որսորդության, պատերազմի, հաղթանակի խնջույքի ու առաջնորդի մեծարման դրվագներ:

  • «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը բացվեց մարտի 10-ին Մոսկվայի պատմության պետական թանգարանում
    «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը բացվեց մարտի 10-ին Մոսկվայի պատմության պետական թանգարանում
    © Sputnik / Вадим Шекун

1 / 5
© Sputnik / Вадим Шекун
«Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը բացվեց մարտի 10-ին Մոսկվայի պատմության պետական թանգարանում

Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի ինչպես կիրառական նշանակություն, այնպես էլ խորհրդավոր իմաստ: Օրինակ` Գրիգորյանի խոսքով, մեծ մոգական ուժ ուներ օջախը: Դրա վրա արված պատկերներն ու նախշերը պատահական չեն: Դրանք պատկերում են երկնքից ուղարկված կրակի պաշտամունքը:

«Օջախը խորհրդանշում էր արևը, այդ իսկ պատճառով այն բնակարանի կենտրոնում էր գտնվում», — ասաց նա:

Ոչ պակաս խորհրդանշական են նաև հին կարասները:

«Մեր նախնիները կարասը պատկերացնում էին որպես եռամաս կենդանի էակ: Ի դեպ, անոթը կնոջ, նախամոր, կնոջ աստվածության խորհրդանիշն էր: Դրանք միշտ ուղեկցում էին հանգուցյալներին դեպի հանդերձյալ կյանք: Երեք անոթները երեք «երկինքներն» են` ամենամեծը «վերին» երկինքն էր, որը չի երևում, միջինը` այն երկինքը, որը մենք կարող ենք տեսնել, և ամենափոքրը խորհրդանշում է հողի վրա իջնող ջրերը», — պատմեց Անելկա Գրիգորյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են Ուրարտուի ժամանակաշրջանի ցուցանմուշներ: Դրանք սեպագիր արձանագրություններն են, զենքերը, զինվորների ու աստվածների բրոնզե արձանիկները: Մի մեծ սրահ հատկացված է հին գորգերի ու տարազի ցուցադրմանը:

Սակայն ցուցահանդեսում հատուկ տեղ են գրավում քրիստոնեական ցուցանմուշները: Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է: Ցուցահանդեսի ամենաթանկարժեք մասունքը 1746 թվականի Սուրբ Գևորգի մասունքով մեծ խաչն է:

«Կան նմուշներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մենք այստեղ ենք բերել մի ձեռագիր, որը ստեղծվել է Երուսաղեմում XIV դարում: Այնտեղ IV դարից հայկական համայնքներ են ձևավորվել, և արդեն VII դարում Երուսաղեմի հայ եկեղեցու արքեպիսկոպոսը ստացել է պատրիարքի տիտղոս: Եվ այսօր Երուսաղեմում կարևոր դեր է խաղում հայկական եկեղեցին», — ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 13-ը:

94