ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. Յոթ երկրների ներկայացուցիչներ հայտեր են ներկայացրել պրոֆեսիոնալ ռադիոհաղորդավարների մրցույթին մասնակցելու համար, որն անցկացնում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն Սովինֆորմբյուրոյի 75-ամյակի կապակցությամբ: Հայտերի ընդունելությունը սկսելուց ընդամենը մեկ ամիս անց հայտեր են ստացվել Ռուսաստանի, Աբխազիայի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հարավային Օսիայի ռադիոկայանների ներկայացուցիչներից: Մասնակիցները ներկայացնում են տարբեր սերունդներ՝ ռադիոյի պատկառելի մասնագետներից մինչև սկսնակ լրագրողներ, մասնակիցների տարիքը տատանվում է 22-69 տարեկան հաղորդավարների միջև:
«Յուրաքանչյուր հայտում զգացվում է մարդու բնավորությունը: Ոմանք փորձում են նմանակել Լևիտանին, բայց մրցույթի մասնակիցների մեծամասնությունը սեփական մատուցումն է որոնում: Շատերը գրավում են խստությամբ, մյուսները՝ վստահությամբ, ոմանք տաքարյունությամբ: Նույնիսկ մեզ՝ ռադիոյի աշխատակցիներիս, զարմացնում է, թե որքան տարբեր կարելի է մատուցել նույն նյութը: Արդեն հիմա պարզ է, որ ժյուրիի առջև բարդ խնդիր է դրված՝ արժանիներից ընտրել լավագույններին»,- նշել է մրցույթի փորձագիտական խմբի ներկայացուցիչ, «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի ռուսերեն հեռարձակման տնօրինության ղեկավար Ալեքսեյ Օռլովը:
«Խոսում ենք ինչպես Լևիտանը» ռադիոմրցույթի նպատակն է աջակցել սկսնակ ռադիոլրագրողներին, ապահովել ավանդույթների հաջորդականությունը և աջակցել ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի ձևավորմանը:«Անկասկած, «Խոսում ենք ինչպես Լևիտանը» մրցույթը շատ կարևոր է հենց հիմա, երբ շատ հաղորդավարներ, հատկապես թղթակիցներ հեռուստաէկրաններից գոռում են իրենց հեռուստադիտողների վրա: Ճիշտ գրական խոսք, գեղեցիկ տեմբր, հաղորդավարի ձայնի հաջող հնչերանգ. այսպես ձևավորվում է հեռուստառադիոալիքի վստահելի և գրավիչ «դեմքը»: Հաղորդավարի ձայնը չպետք է վանի լսարանին և ականջ ծակի: Իսկ դա իսկական արվեստ է»,- նշում է մրցույթի ժյուրիի անդամ, Ռուսական պետական երաժշտական հեռուստառադիոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Իրինա Գերասիմովան:
Մրցույթին կարող են մասնակցել են Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում հեռարձակվող ռադիոալիքների հաղորդավարները և թղթակիցները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ձայնագրել «Խորհրդային ինֆորմբյուրոյից» պատմական քրոնիկներից մեկը, որը կարդացել է Յուրի Լևիտանը 1945թ.-ի գարնանը: Մրցութային աշխատանքն անհրաժեշտ է ուղարկել կազմկոմիտե levitan@rian.ru հասցեով:
Հայտերի ընդունելությունը կտևի մինչև 2016թ.-ի ապրիլի 15-ը:
Ժյուրին մրցույթի հաղթողների անունները կհայտնի 2016թ.-ի մայիսի 5-ին: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2016թ.-ի հունիսի 24-ին Մոսկվայում: Մրցույթի հաղթողը կստանա դիպլոմ, արձանիկ և 50 հազար ռուբլի մրցանակ: Մրցանակակիրները կստանան դիպլոմ և դրամական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կկազմի 30 հազար և 20 հազար ռուբլի երկրորդ և երրորդ տեղի համար:
Մրցույթը Սովինֆորմբյուրոյի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մի մասն է: Միջոցառումների ամբողջական ցանկը կնորացվի ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության կայքի «75 տարի: Պատմությունը սկսվում է նորությունից» բաժնում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:
Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։
Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։
«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։
Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են



