Одиннадцатая ежегодная большая пресс-конференция президента России Владимира Путина

Պուտին. դե թող հիմա սավառնեն թուրքական ինքնաթիռները

162
(Թարմացված է 15:06 17.12.2015)
Ռուսաստանն ավելացրել է իր ներկայությունը Սիրիայում, մեծացրել է մարտական ավիացիայի քանակը, Սիրիա է ուղարկել С-400–ը, որպեսզի դիմակայի թուրք–սիրիական սահմանին տեղի ունեցող խախտումներին, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի С-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել, նշանակում է` Թուրքիան այլևս չի կարողանա խախտել Սիրիայի օդային տարածքը և անպատիժ մնալ, դեկտեմբերի 17-ին կազմակերպված ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նրանք (թուրքական իշխանությունը) կարծում են, որ մենք կփախչենք այնտեղից։ Ոչ, Ռուսաստանն այդ երկիրը չէ։ Մենք ընդլայնել ենք մեր ներկայությունը Սիրիայում` ավելացնելով մարտական ավիացիայի քանակը։ Այնտեղ չկային ռուսական ՀՕՊ համակարգեր, այժմ այնտեղ կա С —400։ Նախկինում Թուրքիայի օդանավերն անդադար խախտում էին Սիրիայի տարածքը, դե թող հիմա էլ փորձեն», — ասել է նա։
Ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո ՌԴ-ն Սիրիա է ուղարկել նոր С-400 զենիթահրթիռային համակարգերը, իսկ Սիրիայի ափերին են մոտեցել «Մոսկվա» հածանավն ու «Ռոստով Դոն» սուզանավը։

 

 

162