Московский международный форум Открытые инновации

Ռուբեն Վարդանյանը կարող է բիզնեսի պիոներ դառնալ` ըստ Forbes-ի

44
(Թարմացված է 19:18 12.12.2015)
Դեկտեմբերին, ավանդույթի համաձայն, Forbes-ն ընտրում է տարվա ամենահաջողակ գործարարներին։ Ոմանց` հաղթանակի, ոմանց էլ` պարտության համար

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանը հայտնվել է Forbes-ի «Տարվա գործարար» կոչման  թեկնածուների շարքում։

Քվեարկությունն անցկացվում է Forbes ամսագրի կայքում մի քանի անվանակարգով` Տարվա գործարար, Տարվա պարտություն, Տարվա պետական գործիչ, Ընտանեկան պատմություն, Տարվա վերադարձ, Տարվա պիոներ, Տարվա բարերար, Forbes Style:


Ռուբեն Վարդանյանն իր նորարարական գաղափարների և լուծումների համար առաջատար դիրք է գրավում «Տարվա պիոներ» անվանակարգում:


Գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի  հիմնադրած «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է մի շարք լուրջ նորարարական ենթակառուցվածքային և կրթական նախագծեր: Այդ թվում են Տաթևի ճոպանուղին և UWC Dilijan  միջազգային դպրոցը, «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նախատեսում է միջնադարյան Տաթևի վանքի վերականգնում, ինչպես նաև Դիլիջան քաղաքի զարգացման ծրագիրը:

Տարվա լավագույն գործարարներին Forbes-ն ընտրում է ամեն տարի դեկտեմբերին: «Տարվա գործարար» անվանակարգում առաջատարն է Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, իսկ «Տարվա պարտություն» անվանակարգում` Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր և  AST խմբի հիմնադիր Թելման Իսմայիլովը:

Քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 21-ին:

44