Визит президента РФ В.Путина в Казахстан

Պուտին. Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի ռազմավարական միջուկային ուժերն ամրապնդելու համար

107
ՌԴ նախագահը հայտարարել է, որ դա պատասխան միջոց կլինի ԱՄՆ–ի ՀՀՊ համակարգերի տարածման դեմ։ Նա ասել է նաև, որ Ռուսաստանը կկատարելագործի նաև սեփական հակահրթիռային պաշտպանության և հարվածային համակարգերը, որոնք կարող են հաղթահարել պաշտպանության ցանկացած համակարգ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik. Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի միջուկային ուժերի ռազմավարական ներուժն ամրապնդելու ուղղությամբ, Ռուսաստանի պաշտպանական–արդյունաբերական համալիրում իրավիճակի մասին հերթական խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի ռազմավարական միջուկային ուժերի ներուժն ամրապնդելու համար։ Կաշխատենք նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի ուղղությամբ։ Ինչպես բազմաթիվ անգամ նշել ենք, առաջին փուլում կաշխատենք նաև հարվածային համակարգերի վրա, որոնք ի վիճակի են հաղթահարել հակահրթռիային պաշտպանության ցանկացած համակարգ»,– ասել է նա։

107