Обломки самолета А321

Իվանովը կասկածում է, որ A321-ի հետաքննության արդյունքները պարզ կդառնան այս տարվա ընթացքում

4
Ավիավթարների հետաքննությունները երբեմն տարիներ են պահանջում, ինչպես Շոտլանդիայի երկնքում ամերիկյան ինքնաթիռի կործանումը, երբ քննությունը տևեց 4 տարի, հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik. Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ խիստ կասկածում է, որ Եգիպտոսում A321–ի վթարի հետաքննության արդյունքները պարզ կլինեն այս տարի։

«Ես խիստ կասկածում եմ, որ դա կլինի այս տարի։ Իսկ ես մասնակցել եմ մի քանի ավիավթարների հետաքննությանը»,– ասել է Իվանովը լրագրողներին։

Նա հիշեցրել է, որ Շոտլանդիայի երկնքում ամերիկյան ինքնաթիռի վթարի հետաքննությունը տևել է չորս տարի։


4