00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետներ. ԵՏՄ–ում պետք է միասնական տեղեկատվական տարածք ստեղծել

© Sputnik / Владимир ТрефиловФорум европейских и азиатских медиа 2015. Дмитрий Киселев и Маргарита Сомоньян
Форум европейских и азиатских медиа 2015. Дмитрий Киселев и Маргарита Сомоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպական և ասիական մեդիայի 8–րդ ֆորումի (ԵԱՄՖ) մասնակիցները կարծում են, որ պետք է միասնական կրթական և տեղեկատվական տարածք ու միասնական իրավական հանձնաժողով ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում պետք է միասնական կրթական և տեղեկատվական տարածք ու միասնական իրավական հանձնաժողով ստեղծել, կարծում են Եվրոպական և ասիական մեդիայի 8–րդ ֆորումի (ԵԱՄՖ) մասնակիցները։ Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա և գործում է ընթացիկ տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

Дмитрий Киселев - Sputnik Արմենիա
Կիսելյով. Այսօր գրաքննություն, քարոզչություն հասկացությունները հնացել են
«Մենք հիմա լրջորեն պետք է մտածենք միասնական կրթական տարածք և ցանցային համալսարան ստեղծելու մասին, որովհետև պետք է կադրեր պատրաստել միասնական տերմինաբանությամբ»,– ասել է Պետական դումայի ՌԴ ԱՊՀ–ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների  հետ կապերի հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Տատյանա Մոսկալկովան։
Форум европейских и азиатских медиа 2015 - Sputnik Արմենիա
Սիմոնյան. ՌԴ-ի և Արևմուտքի միջև այսօր անհաղթահարելի դիմակայություն չկա
Բացի այդ, նրա խոսքով` ԵՏՄ տեղեկատվական տարածությունում անդամ–երկրները «պետք է միասնական գործիք ունենան»։

«Օրինակ` մի քանի տարի առաջ ընդունված մոդելային օրենքը` ինտերնետի մասին. այսօր մենք չունենք այնպիսի իրավական գործիք, որը մեզ այդ տեղեկատվական դաշտում կարող է կողմնորոշել և պաշտպանել մարտահրավերներից և սպառնալիքներից, միաժամանակ խթանել ժողովրդավարության զարգացումը»,– ասել է պատգամավորը։

Նման կարծիք է հայտնել նաև «Կաբար» (Ղրղըզստան) ազգային տեղեկատվական գործակալության տնօրեն Կուբան Տաաբալդիևը։

«Ժամանակին ԱՊՀ–ում ստեղծվել է միասնական տեղեկատվական մարմին` «ՄԻՐ» ՀՌԸ–ն, որը բավական հաջող գործում է մինչ այսօր, Եվրասիական միությունում նման մարմին առայժմ չկա։ Իմ կարծիքով` այդ միության բոլոր պետությունների համար շատ արդյունավետ և օգտակար կլիներ, որ հայտնվեր նման մարմին, որպեսզի ողջ պաշտոնական տեղեկատվությունը ծագեր մեկ կետից և հասներ մինչև յուրաքանչյուր երկրի վերջին բնակչին»,– նշել է նա։

Նրա խոսքով` ԵՏՄ–ի մասին տեղեկատվությունը ներկա պահին հասնում է միայն քաղաքների բնակիչներին կամ ԵՏՄ անդամ–երկրների որոշակի խավի բնակիչներին,  իսկ նրանք, ովքեր կարող են ընդգրկված լինել այդ գործընթացում, արդեն «գրեթե չեն կարդում ռուսալեզու մամուլ»։

«ԵՏՄ բոլոր անդամ–երկրները պետք է մտածեն և միջպետական մակարդակով ծրագրեն այնպիսի գործընթաց, ինչպիսին է թարգմանչական ծառայությունը»,– առաջարկել է Տաաբալդիևը` նշով, որ դա թույլ կտան կարևոր տեղեկատվությունը հասցնել այն մարդկանց, որոնք ցանկանում են, բայց հնարավորություն չունեն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ սեփական լեզվով։

Բացի այդ, փորձագետների կարծիքով` ԵՏՄ շրջանակում նպատակահարմար կլիներ միասնական կառավարական հանձնաժողով ստեղծել։

«Եվրամիությունն ունի Եվրոպական հանձնաժողով, ենթադրում եմ, որ ԵՏՄ–ն նույնպես պետք է ունենա Եվրասիական հանձնաժողով, և դա կարող է լինել կառավարական հանձնաժողով, որը կկարգավորի այդ միության պետությունների միջև հարաբերությունները կանոնակարգող օրինագծերը»,– ասել է ղրղըզական տեղեկատվական գործակալության տնօրենը։

Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումը բացառիկ հարթակ է հետխորհրդային տարածքում, որը մեկ տանիքի տակ է հավաքում ԱՊՀ երկրների, Բալթիկայի և Վրաստանի առաջատար մեդիափորձագետներին` մեդիաարդյունաբերության  զարգացման գործնթացների միտումները և կանխատեսումները քննարկելու համար։ Ֆորումն անցկացվում է 2006 թվականից։ Առաջին չորս տարիներին ֆորումներն անցկացվել են Մոսկվայում, այնուհետև ԵԱՄՖ–ն ընդունել են Կիևը, Աստանան, Մինսկը։ Աստանայում 2011 թվականին կայացած ԵԱՄՖ–ի մասնակցիներին  ողջույնի խոսքով դիմել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Նուրսուլթան Նազարբաևը` ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը հետխորհրդային տեղեկատվական դաշտում գործընթացների դրական զարգացմամբ։ Մինսկում 2012 թվականին ԱՊՀ երկրների գլխավոր խմբագիրների ակումբի մասնակից լրագրողների հետ ԵԱՄՖ շրջանակում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵԱՄՖ 2015–ը կշարունակի անցյալ տարիների ֆորումների ավանդույթները` իր հարթակը տրամադրելով բաց քննարկումների և փորձի փոխանակման համար։

Լրահոս
0