Дмитрий Киселев

Կիսելյով. Այսօր գրաքննություն, քարոզչություն հասկացությունները հնացել են

130
(Թարմացված է 18:19 10.11.2015)
Ժամանակակից աշխարհում ոչ ոք չի կարող մարդուն հեռու պահել տեղեկատվությունից կամ քարոզչությունից, հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Նա նշել է, որ գրաքննություն, քարոզչություն հասկացությունները հնացել են, աշխարհն այսօր արդեն այլ բնութագիր ունի

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի– Sputnik.  ԶԼՄ–ներում գրաքննությունն անհնար է ժամանակակից տեխնոլոգիաների դեպքում, հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «Կայուն գործընկերությունն անկայուն աշխարհում» Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումի (ԵԱՄՖ 2015) ընթացքում։

«Ոչ ոք չի կարող մարդուն հեռու պահել տեղեկատվությունից կամ քարոզչությունից կամ քարոզչությունից։ Ոչ ոք այդ տեղեկատվության մենատերը չէ։ Քարոզչություն, գրաքննություն հասկացությունները հնացել են, աշխարհն այսօր արդեն այլ բնութագիր ունի»,– ասել է նա։

«Այսօր մարդիկ ժամանակակից աշխարհը հասկանալու անհրաժեշտություն ունեն, որպեսզի կենսական կարևոր որոշումներ ընդունեն իրենց և իրենց ընտանիքների համար»,– նշել է Կիսելյովը։

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ կարծում է, որ ԶԼՄ–ները պետք է առաջին տեղում դնեն լսարանի շահերը։

«Վարվարա Կարաուլովայի հետ կապված պատմությունը, անկասկած, շատ է հետաքրքրել լսարանին։ Նա բարձրացրել է այն հեռուստածրագրերի վարկանիշները, որոնք պատմել են այդ մասին, իսկ դա նշանակում է, որ լսարանին դա հետաքրքրել է եղել։ Իհարկե, նման դեպքում միշտ վտանգ կա, որ դու ոգեշնչում ես մեկին այդ պատմությամբ ։ Այսինքն` լրագրողը պետք է պատասխանատվությամբ մոտենա դրան, բայց ցույց չտա այն, ինչ հետաքրքիր է լսարանին` առաջին տեղում դնելով այլ պատկերացումներ, որոնցով պետք է զբաղվեն հատուկ ծառայությունները։ Դա սխալ կլիներ մեզ` լրագրողներիս համար։ Եվ ես հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի մտահոգվել դրանով և գրաքննություն սահմանել»,– ասել է նա։

130