Россия приостанавливает полеты в Египет

Շուրջ 11 հազար ռուս զբոսաշրջիկ է մեկ օրում դուրս բերվել Եգիպտոսից

199
Ինչպես հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, ավելի շատ զբոսաշրջիկ է տեղափոխվելու: Նա հիշեցրել է, որ մինչև ավիահաղորդակցությունը դադարեցնելը ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 80 հազար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Վերջին օրերին Եգիպտոսից դուրս է բերվել շուրջ 11 հազար ռուս զբոսաշրջիկ, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:


«Վերջին օրերին դուրս է բերվել շուրջ 11 հազար մարդ: Այսօր հավանաբար ավելի շատ կլինի, այսօր այդ առումով թեժ օր է»,- ասել է Դվորկովիչը:


Նա հիշեցրել է, որ մինչև ավիահաղորդակցությունը դադարեցնելը ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 80 հազար: «Հասկանալի է, որ աշխատանքային օրերին չվերթերն ավելի քիչ են: Իսկ գալիք հանգստյան օրերին կրկին ակտիվ կլինեն: Մենք երեկ հաղթահարել ենք բոլոր դժվարությունները, ուշացումները սկզբից կապված են եղել նրա հետ, որ կարգավորվել է ուղեբեռի խնդիրը: Բայց հետո բոլոր չվերթերն իրականացել են գրեթե առանց ուշացումների»,- ասել է Դվորկովիչը:

Նա նաև հաղորդել է, որ ուղեբեռները զբոսաշրջիկներին կփոխանցվեն ավիաընկերությունների կանոնավոր չվերթերով: «Ճամպրուկները շրջաններ կտեղափոխվեն հիմնականում այն ավիաընկերությունների կողմից, որոնք կանոնավոր չվերթեր են իրականացնում այդ շրջաններ: Կամ ուղևորների ցանկությամբ ուղեբեռը կարող է տեղափոխվել Ռուսաստանի փոստով»,- ասել է Դվորկովիչը:

Նոյեմբերի 6-ին Մոսկվայի ժամանակով 20:00-ին Ռուսաստանը դադարեցրել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր օգնել ՌԴ քաղաքացիներին, որպեսզի նրանք կարողանան Եգիպտոսից վերադառնալ Ռուսաստան:

199