Визит президента РФ В.Путина в Казахстан

Պուտին. A321–ի վթարի հետևանքով մահացածների հարազատները չպետք է անուշադրության մատնվեն

387
Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների հարազատներն իրենց միայնակ չզգան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի– Sputnik. ՌԴ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների հարազատներն իրենց անուշադրության մատնված չզգան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ողջ երկիրը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին, բայց առանձնակի երախտագիտության են արժանի, իհարկե, Պետերբուրգի բնակիչները։ Երևում էր, որ մարդիկ իսկապես ապրումակցում են այդ մեծ վշտին։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ծանր իրավիճակում հայտնված մարդիկ իրենց միայնակ չզգան և անուշադրության չմատնվեն»,– երեքշաբթի տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։

«Ամեն ինչ կարվի, մենք ոչ ոքի չենք թողնի դժբախտության մեջ»,– պատասխանել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն։ Հոկտեմբերի 31–ին ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն է գրանցվել. Եգիպտոսում վթարի է ենթարկվել Airbus А321 ինքնաթիռը, որում 224 ուղևոր է եղել: Կահիրեում ՌԴ դեսպանատան տվյալով՝ ոչ ոք ողջ չի մնացել:

Цветы в память о жертвах крушения Airbus A321 у посольств РФ в зарубежных странах
© Sputnik/ Оксана Джадан
Ծաղիկներ` Airbus A321–ի զոհերի հիշատակին

 

387