00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Дети Пикассо». վերադարձ հայրենիք

© Sputnik / Лев РыжковНа концерте в Москве группа "Дети Пикассо" представила новый альбом «Motherland» («Родина»), посвященный Армении
На концерте в Москве группа Дети Пикассо представила новый альбом «Motherland» («Родина»), посвященный Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հինգ տարվա դադարից հետո Մոսկվայի նկարիչների կենտրոնական տան համերգային սրահում ելույթ ունեցավ «Дети Пикассо» («Պիկասոյի երեխաները») խումբը: Sputnik-ը ներկա է եղել համերգին և ներկայացնում է իր տպավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. «Дети Пикассо» խմբի անդամները քույր և եղբայր Գայա և Կարեն Հարությունյաններն են: Կոլեկտիվը ձևավորվել է Մոսկվայում 90-ականների վերջին և սկզբնական շրջանում նվագում էր միանգամայն ավանդական հայրենական ռոք: Հետևաբար նրանց երգերը հայտնվեցին «Наше радио»-ի եթերում: Սակայն Գայան ու Կարենը չնիրհեցին դափնիների վրա և չստեղծեցին միատիպ ու ոչ խելացի երաժշտություն:

Գնալով խմբի երաժշտությունն ավելի բարդ ու հետաքրքիր էր դառնում: Նրանց  երգացանկում հայտնվեցին հայկական մոտիվներով երգեր: Արտիստները  հասունանում էին, իսկ նրանց արվեստն ավելի ու ավելի էր ձգտում դեպի նախնիների հայրենիք՝ Հայաստան: Այնուհետև 2008 թվականին խումբն ընդհանրապես անհետացավ ռուսական շոու բիզնեսի ասպարեզից: Երաժիշտները տեղափոխվեցին  Հունգարիա: Եվ Ռուսաստանում չէին երևում հինգ տարի:

Եվ հիմա հանկարծակի հայտնվեցին և ներկայացրեցին իրենց նոր ու յուրահատուկ ալբոմը, որն անվանել են «Motherland» («Հայրենիք») և որը նվիրված է Հայաստանին:

ՆԿՏ ոչ մեծ` գրեթե կամերային դահլիճը լցվում է հանդիսատեսով: Ամեն ինչ խիստ է, ինչպես թատրոնում՝ երրորդ զանգից հետո մուտքն արգելվում է: Հանդիսատեսը չափազանց տարբեր է: Այստեղ և՛ երաժշտության գիտակներն են, և՛ մայրաքաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները: Մոտավորապես 50/50 համամասնությամբ:

Հանդիսատեսը զբաղեցնում է տեղերը: Լույսը մարում է: Սկսվում է երաժշտությունը: Ահա և առաջին տարբերությունը սովորական ռոք համերգներից: Խլացնող, ականջ ծակող ակորդների փոխարեն՝ ցածր ժողովրդական երգ: Սա դեռ ձայնագրությունն է:

© Sputnik / Лев Рыжков«Дети Пикассо» խմբի անդամ Գայա Հարությունյան
Солистка группы Дети Пикассо Гая Арутюнян - Sputnik Արմենիա
«Дети Пикассо» խմբի անդամ Գայա Հարությունյան


Բայց ահա ներս են մտնում երաժիշտները: Գայան ստեղնային գործիքի մոտ է, իսկ Կարենը՝ կիթառով: Հայտնվում է էլեկտրոնային տավիղ նվագող մի աղջիկ, նրա անունն է Անաստասիա Ռազվալյաևա: Հարվածային գործիքներն առջևում են: Նույնիսկ ավելի մոտ հանդիսատեսին, քան մեներգչուհին: Թմբկահարը Ահարոն Պորտելեկին, և նա շատ նման է երիտասարդ Թոմ Հենքսին:

Հայրենիք վերադարձած «Երեխաների…» երաժշտությունն իսկապես արտասովոր է, որևէ ձևաչափից դուրս է։ Հասուն է: Կարեն Հարությունյանի կիթառը դուդուկի ձայներ է արձակում: Իսկ Գայայի ձայնը երբեմն կախարդական է թվում: Մի կին, ինչպես նկատեց այս տողերի հեղինակը, սմս-հաղորդագրություն էր ուղարկում. «Ես համերգի եմ: Հայկական Ագուզարովան է երգում»: 

Երեկոն լի էր անակնկալներով: Ինչ որ պահի հայկական մոտիվները վերածվեցին իսկական մոգության: «Թոմ Հենքսի» թմբուկները սկսեցին «մենամարտել» տավղի հետ: Գայան հանկարծակի սկսեց երգել հունգարերեն՝ հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտի մասին: Կարենը մի կողմ դրեց կիթառը, երգեց, իսկ հետո ֆլեյտա նվագեց: Իսկ թմբկահարը ձեռքն առավ ջութակը:

© Архив "Дети Пикассо"«Дети Пикассо» խմբի անդամ Կարեն Հարությունյան
Карен Арутюнян, «Дети Пикассо»   - Sputnik Արմենիա
«Дети Пикассо» խմբի անդամ Կարեն Հարությունյան


Սակայն անակնկալները դեռ առջևում էին: Բեմ բարձրացավ թավջութակահար Վադիմ Կուզնեցովը: Հետո բեմում հայտնվեց «Տասնմեկից հետո» (թեև մեներգիչների տեսքից դատելով` նրանց կարելի էր «Քառասունից հետո» անվանել) խումբը: Եվ որպես եզրափակում` դահլիճի դռներից առվակի պես ներս «հոսեցին» (այլ բառ չեմ կարող գտնել) պարող աղջիկները: Ինչպես պարզվեց,  «Հայաստանի ծաղիկներ» համույթի պարուհիներն էին:

Երկու ժամն անցավ գրեթե աննկատ: Դահլիճում կախարդական և թախծոտ հայրենաբաղձության մթնոլորտ էր տիրում:  Իսկ «Дети Пикассо» խմբին կցանկանայի մաղթել ավելի հաճախ վերադառնալ: Որովհետև շատ զարմանահրաշ համերգ էր ստացվել:

Լրահոս
0