ДТП автобус

Աղբյուր. Տուլայի մոտ շրջված ավտոբուսում Հայաստանի քաղաքացիներ էին

248
(Թարմացված է 10:34 03.11.2015)
Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը շրջվել է Ուզլովայա քաղաքի մոտ: Վերջին տվյալենրի համաձայն` ՃՏՊ-ից տուժել է 42 մարդ, նրանցից 7-ը զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Տուլայի մոտ շրջված ավտոբուսի բոլոր ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են եղել, հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայության աղբյուրը:


«Նախնական տվյալների համաձայն՝ բոլոր տուժածներն ու զոհվածները Հայաստանի քաղաքացիներ են», — ասել է գործակալության զրուցակիցը:


Ինչպես հայտնեցին Հայաստանի ԱԻՆ-ից, նոյեմբերի 3-ին ժամը 03.10 (02.10 Մոսկվայի ժամանակով) հաղորդագրություն է ստացվել, որ Տուլայի շրջանի Ուզլովայա քաղաքի մոտ շրջվել է Մոսկվա-Երևան մարդատար ավտոբուսը:

ՃՏՊ-ից տուժել է 42 մարդ, նրանցից 7-ը զոհվել է:

Համաձայն վերջին տվյալների` չինական Higer մակնիշի ուղևորատար ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում:

Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

ДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом Москва-Ереван, перевернулся близ города Узловая
МЧС России по Тульской области
Տուլայի մոտ շրջված ավտոբուսը


Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում` տեղի կինոթատրոնում:

Ավտովթարից հետո ՌԴ ԱԻՆ Տուլայի մարզի Գլխավոր վարչությունում բացվել է հեռախոսի թեժ գիծ` 8(4872)21-16-09:

248