Международный аэропорт Ростов-на-Дону

S7-ի բաժնետերը «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 51%-ը գնելու մասին համաձայնագիր է ստորագրել

6
(Թարմացված է 13:26 21.10.2015)
S7 ավիափոխադրողների խմբի բաժնետեր Վլադիսլավ Ֆիլևը «Տրանսաերո» ավիաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը գնելու մասին համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik. S7 ավիափոխադրողների խմբի բաժնետեր Վլադիսլավ Ֆիլևը բարդ ֆինանսական դրության մեջ գտնվող «Տրանսաերո» ավիաընկերության 51 տոկոս բաժնետոմսերը գնելու մասին համաձայնագիր է ստորագրել, ՌԻԱ Նովոստիին հայտնելլ է S7 խմբի պաշտոնական ներկայացուցիչը: «Գլխավոր տնօրենը և խմբի համասեփականատերը համաձայնագիր է ստորագրել «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 51 տոկոսը գնելու մասին»,- ասել է խմբի ներկայացուցիչը:

Անցած շաբաթ «Տրանսաերոն» հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի դրությամբ ընկերության տնօրենների խորհրդի նախկին ղեկավար Ալեքսանդր Պլեշկովին է պատկանել ավիափոխադրողի բաժնետոմսերի 46,55 տոկոսը: «Տրանսաերոյի» տնօրենների խորհրդի նախագահ Օլգա Պլեշակովան երեքշաբթի հաստատել էր, որ խորհուրդն առաջիկա նիստում կքննարկի ավիաընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Սապրիկինին փոխարինելու մասին նամակը:

Վարկատուներն առաջարկում են այդ պաշտոնում նշանակել Ալեքսանդր Բուրդինին: Նրանք առաջարկել են գլխավոր տնօրենին փոխելու հարցը քննարկել «Տրանսաերոյի» տնօրենների խորհրդի նիստում, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին: Նամակը ստորագրել են «Տրանսաերոյի» վարկատու բանկերի ղեկավարները (Աբսոլյուտ բանկ, Նովիկոմբանկ, Մինբանկ, Մոսկվայի ինդուստրիալ բանկ, Միջազգային ֆինանսական ակումբ, ԲՖԱ բանկ): «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 75 տոկոսը պետական «Աերոֆլոտին» հանձնելու պլանը ձախողվեց, և դրանից հետո վարկատուներն ու իշխանությունը սկսեցին դիտարկել ավիաընկերության սնանկության տարբերակը:

Ալֆա-բանկն ու Սբերբանկն ընկերությունը սնանկ ճանաչելու մասին հայց են ներկայացրել դատարանին: ՎՏԲ-ն երեքշաբթի նույնպես հայտարարել է, որ պատրաստվում է նման հայց ներկայացնել: Ընկերության ընդհանուր պարտքը լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմում է շուրջ 250 մլրդ ռուբլի: «Տրանսաերոn»` ՎՏԲ-ին պարտք է 12 մլրդ ռուբլի, Գազպրոմբանկին` 7,9 մլրդ ռուբլի, Սբերբանկին` 6 մլրդ:

6