00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. անվտանգության խնդիրների լուծումը կնպաստի մերձեցմանը

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցФлаги государств - членов СНГ
Флаги государств - членов СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՊՀ–ն գնում է դեպի անցյալ` ճանապարհ հարթելով նոր կազմակերպությունների համար, Sputnik–ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Սերգեյ Գրինյաևը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Մոտ օրերին ԱՊՀ երկրների առաջնորդները կհանդիպեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից ոչ հեռու գտնվող Բոռովոյե հանգստավայրում` մի շարք արդիական հարցերի քննարկման համար։ Պետությունների ղեկավարների ուշադրությունը, ինչպես ակնկալվում է, կսևեռվի անվտանգության խնդիրներին։ Հանդիպման մասնակիցները 2020 թվականի ռազմական ոլորտի գործակցության զարգացման և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ կարծիքներ կփոխանակեն։

ԱՊՀ–ն գնում է դեպի անցյալ` ճանապարհ հարթելով նոր կազմակերպությունների համար, Sputnik–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Սերգեյ Գրինյաևը։

Նախագիծը, ինչպես հիշեցրել է փորձագետը, ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին իսկ օրերին, դրա նպատակը նախկին խորհրդային հանրապետությունները «քայքայումից հետ պահելն էր»։ Այդ ժամանակ չէր կարելի թույլ տալ, որ երկրները վերածվեն չկայացած պետությունների և ներքին հակասությունները սրվեն ընդհուպ մինչև ռազմական հակամարտություններ։

Այսօրվա դրությամբ նախագիծը, Գրինյաևի կարծիքով, իր այդ խնդիրն արդեն լուծել է։

Այժմ երկրներն արդեն բավականին զարգացել են, դրանցից յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով։ Եվ Ռուսաստանը պատճառ չունի «քարշ տալու» այդ պետությունները, նշել է Գրինյաևը։

Գրինյաևի կարծիքով` ԱՊՀ–ի մի շարք երկրների ևս մեկ խնդիր էլ «երկու աթոռների վրա նստելն» է։ Մի կողմից պետությունները ցանկանում են պահպանել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի շարունակեն նրանից արտոնյալ վարկեր, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուծման օժանդակություն ստանալ։

Մյուս կողմից նրանք ավելի շատ են սկսում սեթևեթում Արևմուտքի հետ` փորձելով այդ թվում`Ռուսաստանի Դաշնության համար անարդյունավետ հարաբերություններ կառուցել մի շարք հարցերում։


Փորձագետի համոզմամբ` ապագան ոչ թե ԱՊՀ–ինն է, այլ Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ այդ միավորումը կառուցվում է փոխշահավետ պայմաններով։

«Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի ստիպում և ոչ ոքից չի սպասում չհիմնավորված օգնություն և օժանդակություն։ Եվրասիական միության հիմքը, նախևառաջ, պետությունների համար երկարաժամկետ տնտեսական շահն է»,– պարզաբանել է Գրինյաևը։

Անշուշտ, ասել է փորձագետը, այդ դեպքում էլ Ռուսաստանը` որպես նախագծի լոկոմոտիվ, օժանդակություն է ցուցաբերում որոշ անդամ երկրների։ Այստեղ իրավիճակը մի փոքր այլ է, քան ԱՊՀ–ում` Եվրասիական միությունում երկրները հենց պրագմատիկ տնտեսական հարաբերություններն են կառուցում։

Այստեղ ենթադրություններ կան, որ Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայի հակաահաբեկչական օպերացիային կանդրադառնա ԱՊՀ երկրների անվտանգության քաղաքականության վրա։

Գրինյաևի խոսքով` նորագույն պատմությունն արդեն գիտի նմանատիպ մի շարք հարցեր, որոնք կապված են, օրինակ, Հարավային Օսեթիայի հակամարտության հետ։ ԱՊՀ երկրներից ոչ մեկը Ռուսաստանից հետո այդպես էլ չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։

Փորձագետը կարծում է, որ Սիրիայում ՌՏՀ օպերացիայի հարցում իրավիճակը մոտավորապես նույնն է լինելու։ Ռուսաստանի գործողությունների օժանդակության սպասել չարժե։

Բայց իսլամական ահաբեկչությունը վտանգավոր է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Կենտրոնական Ասիայում գտնվող ԱՊՀ երկրների համար։ Սիրիայում ռուսական գործողությունների ընթացքը, հավանաբար, Համագործակցության երկրների ազգային վերնախավերին այդ հարցում Ռուսաստանի հետ մերձեցման կմղի։ Փորձագետի կարծիքով` ամենայն հավանականությամբ դա կկատարվի ոչ թե ԱՊՀ շրջանակում, այլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

Լրահոս
0