37-й Московский Международный Кинофестиваль. Открытие

Ռուսաստանից Օսկարի հավակնորդ է դարձել Միխալկովի ֆիլմը

74
Ավելի վաղ հավակնորդների թվում նշում էին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Իրինա Եվտեևայի «Արվենտուրը», Բիկովի «Հիմարը», ինչպես նաև Մեսհիևի «Գումարտակը», Մոկրիցկու «Սևաստոպոլի ճակատամարտը», Պրոշկինի «Օռլեանը», Գերման կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմերը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Օսկարի կոմիտեն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի է առաջադրել Նիկիտա Միխալկովի «Արևահարում» ֆիլմը։

Վլադիմիր Մենշովի նախագահած Օսկարի խորհրդի բոլոր անդամները ստացել են հայրենական 60 ֆիլմերից բաղկացած ցուցակ, որոնք հասցրել են վարձույթում հայտնվել 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբեր։

Ավելի վաղ հավակնորդների թվում նշում էին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Իրինա Եվտեևայի «Արվենտուրը», Բիկովի «Հիմարը», ինչպես նաև Մեսհիևի «Գումարտակը», Մոկրիցկու «Սևաստոպոլի ճակատամարտը», Պրոշկինի «Օռլեանը», Գերման կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմերը։

Նախորդ անգամ Օսկարի էր հավակնում Զվյագինցևի «Լևիաթանը», որն առաջատարի տիտղոսը զիջեց լեհական «Իդա» ժապավենին։

74