Убийство ножом

Օլիգարխի որդին մեղադրվում է աշակերտուհու սպանության մեջ. նա «սև ցուցակ» է ունեցել

206
(Թարմացված է 11:42 19.09.2015)
Հանցագործության մեջ մեղադրվող տղայի ընկերը խոստովանել է, որ դպրոցականը չի թաքցրել ինչ–որ մեկին սպանելու ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Նովոսիբիրսկի օլիգարխներից մեկի որդուն մեղադրում են ընկերուհուն գազանաբար սպանելու մեջ։ Ուսուցիչները նշել են, որ երիտասարդը նախկինում հանգիստ է եղել, բայց հետո վերածվել է հրեշի

Սպանության մեջ մեղադրվում է Մարկ Կոնկովը, որի հայրը հարուստ ձեռնարկատեր է։

Մանկավարժները տղայի վարքում փոփոխություններ են նկատել այն ժամանակ, երբ 16-ամյա Մարկ Կոնկովն ընկերացել է համադասարանցիներից մեկի հետ։ Տղաներին գրավել է այն ամենն, ինչ արգելված է. նրանք մասնակցել են անօրինական ակցիաների, հանդուգն հայտարարություններ արել։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է, որ դեռահասները ինչ–որ տղայի են ծեծել և այդ մասին պատմել են հիացմունքով։

Պատանին բազմաթիվ անգամ խոսել է ինքնասպանության մասին, ընկերոջ հետ կազմել է այն մարդկանց ցուցակը, որոնք մահվան են արժանի։ Մարկի ընկերը խոստովանել է, որ դպրոցականը չի թաքցրել ինչ–որ մեկին սպանելու ցանկությունը։ Բայց ինչպես նշել է ընկերը, նրա ասածները լուրջ չի ընդունվել։

Սպանությունից հետո Մարկ Կոնկովը զանգահարել է ընկերոջը և մանրամասն պատմել, թե ինչպես է հանցագործություն կատարել։ Ինչպես ասվում է հետաքննության նյութերում, հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, տղայի տանը։ Աշակերտուհու մարմնի վրա հաշվել են դանակի հարվածից առաջացած մի քանի վնասվածքներ, որոնցից 4–ը եղել են պարանոցի վրա։ Տղայի հայրը հայտարարել է, որ տղան փորձել է ինքնասպան լինել, բայց ինքը հետ է պահել նրան։

206