Концерт, посвященный Дню города в Москве

Դիմա Բիլանի տունը թալանել են

331
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանները քննում են ռուս երգիչ Դիմա Բիլանի` Ռասկազովկա գյուղում գտնվող տան կողոպուտի դեպքը։

Մոսկվայի ՆԳՆ ԳՎ–ն հաստատել է հանցագործության փաստը։

«Այսօր գիշերը, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը մեկին ոստիկանության բաժանմունքն ահազանգ է ստացել, որ Ռասկազովկա գյուղի մասնավոր տներից մեկում կողոպուտ է իրականացվել։ Դեպքի վայր ժամանած քննիչները հարցաքննել են տանտիրոջն ու պահակին, արձանագրել են հնարավոր հետքերն ու մատնահետքեր վերցրել»,– հայտնել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովը։

Ոստիկաները պարզում են հանցագործության հանգամանքները և կազմում գողացված իրերի ցանկը։

Դիմա Բիլանը առաջին ռուս երգիչն է, որը 2008 թվականին առաջին տեղը զբաղեցրեց «Եվրատեսիլ» մրցույթում։

331