Беженцы на сербско-венгерской границе

ԱԴԾ. միգրանտների հոսքը պոտենցիալ սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը

9
Առայժմ Ռուսաստանին չեն առնչվում Մերձավոր Արևելքի երկրներից փախստականների խնդիրները, բայց ԱԴԾ–ում կանխատեսում են դրա հնարավոր սրումը, հայտարարել է ԱԴԾ ղեկավարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Սերգեյ Սմիրնովը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Ռուսաստանի հատուկ ծառայությունները մտահոգություն են հայտնում Մերձավոր Արևելքի երկրներից Եվրոպա փախստականների աճի հետ կապված, Ռուսաստանի համար սպառնալիքը «պոտենցիալ մեծ» է. լրագրողներին Տաշքենդում ուրբաթ օրը հաղորդել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Սերգեյ Սմիրնովը։

«Նման մտահոգություն կա։ Մենք առայժմ չենք առնչվում այդ խնդրին, բայց մենք կանխատեսում ենք դրա սրում։ Առայժմ դա մեզ նվազագույն կերպով է վերաբերում»,– ասել է Սմիրնովը։

Բալկանյան տարածաշրջանի երկրներն այս տարի բախվել են հիմնականում Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հսկայական հոսքի հետ, որոնք նրանց երկրների տարածքով ուղղորդվում են դեպի Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ։ 2015թ.–ի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել շուրջ 500 հազար միգրանտներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր եկվորներով։

9