Презентация логотипа ЧМ-2018 по футболу

ԱԱ-2018. մինչև մեկնարկը մնացել է հազար օր

230
Ռուսաստանի տարածքում ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի 2018 թ. հունիսի 14–ից հուլիսի 15–ը։ Մունդիալը կսկսվի ճիշտ հազար օրից 2018 թ. հունիսի 14–ին «Լուժնիկի» մեծ մարզադաշտում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ուրբաթ օրը ռուսական բոլոր այն քաղաքներում, որոնք կընդունեն 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, կանցկացվեն մնացած 1000 օրվան նվիրված միջոցառումներ։

Նույն վայրում էլ կկայանա ֆուտբոլի միջազգային մանկական մրցաշարը։ Միջոցառումների հյուրերին հեռուստակամուրջի ռեժիմով կողջունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի տարածքում աշխարհի առաջին առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14–ից հուլիսի 15–ը։ Մրցաշարի խաղերը կանցակցվեն Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ–Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում և Եկատերինբուրգում։ Մունդիալը մեկնարկում է ճիշտ հազար օրից 2018 թվականի հունիսի 14–ին «Լուժնիկի» մեծ մարզադաշտում։

230