Природный заказник Березовые острова на Финском заливе

Լիբիայի ՌԾՆ. ռուսական տանկերը կալանքի տակ վերցնելու մեջ քաղաքական ենթատեքստ չկա

42
Լիբիայի իշխանությունները, կասկածելով «Մեխանիկ Չոբետարև» տանկերը նավթի մաքսանենգության մեջ, կալանքի տակ են վերցրել և ուղեկցել նավը Տրիպոլիի ռազմածովային բազա

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Լիբիայի տարածքային ջրերում «Մեխանիկ Չեբոտարև» ռուսական նավթային տանկերը նավթի մաքսանենգության մեջ կասկածանքով կալանքի տակ վերցնելու մեջ չպետք է քաղաքական ենթատեքստ որոնել և անհրաժեշտ է դիտարկել իրավական հարթությունում, հայտարարել է Լիբիայի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Այուբ Քասեմը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանում ճիշտ պատկեր կազմվի, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք չենք կարծում, որ այդ մասնավոր միջադեպը պետք է ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, որ Լիբիայի հին ընկերն է։ Այս պատմության մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Այդ դեպքը պետք է դիտարկել օրենքի հարթությունում։ Նման բան կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում»,– ասել է լիբիացի գնդապետը։

Ռուսական «Մեխանիկ Չեբոտարև» տանկերը կալանքի տակ է վերցվել չորեքշաբթի երեկոյան Լիբիայի տարածքային ջրերում` Զուվար նավթային նավահանգստից 14 մղոն հեռավորության վրա։ Տանկերում գտնվել է անձնակազմի 11 անդամ, ենթադրաբար, Ռուսաստանի քաղաքացիներ։ Լիբիայի իշխանությունները կասկածել են նավը լիբիական նավթի մաքսանենգության մեջ։ Միաժամանակ կալանքի պահին տանկերի նավամբարները դատարկ են եղել, բայց լիբիական կողմը պնդում է, որ տանկերը Զուվարու է ուղևորվել նավթի համար։ Լիբիական իշխանությունները տանկերն ուղեկցել են Տրիպոլիի ռազմածովային բազա, իսկ հետո տեղափոխել Միսրատու նավահանգիստ։

Ռուսական ԱԳՆ–ը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել` տանկերի անձնակազմին ազատելու համար։

42