Брифинг официального представителя МИД России М.Захаровой

ԱԳՆ. ՌԴ–ն Սիրիային աջակցություն է ցուցաբերում միջազգային իրավունքի համաձայն

31
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև հայտնել է, որ Ռուսաստանը հետագայում էլ կշարունակի Սիրիային անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանն աջակցել է և կշարունակի աջակցել Սիրիային ահաբեկչական վտանգի դեմ պայքարում միջազգային իրավունքին համապատասխան, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել` մենք համապատասխան օժանդակություն ենք ցուցաբերել, ցուցաբերում ենք և կցուցաբերենք ՄԱԿ–ի անդամ պետություն Սիրիային ահաբեկչական վտանգի դեմ պայքարում։ Դա անում ենք միջազգային իրավունքին համապատասխան»,– հինգշաբթի Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։

Պատասխանելով իբր Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների տեղակայման մասին արտասահմանյան ԶԼՄ–ներում տեղ գտած հրապարակումները մեկնաբանելու խնդրանքի մասին հարցին` նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը և Կրեմլն արդեն հերքել են այդ հաղորդումները։

31