Парад советских войск в Берлине в День победы

Ճանապարհ դեպի Բեռլին. լույս է տեսել «Կարմիր բանակի 15 հարվածները» շարքի նոր հոդվածաշարը

19
«Ճանապարհ դեպի Բեռլին»–ը պատմում է, թե ինչպես են ազատագրում Բուդապեշտը, Վիեննան, Բեռլինը և Պրահան, թե ինչու «սատանայի տասներեքը» երջանիկ է եղել մարշալ Մալինովսկու համար և ինչ հնարք է օգտագործել մարշալ Ժուկովը Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի– Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը «Կարմիր բանակի 15 հարվածները ֆաշիստական Գերմանիային և միլիտարիստական Ճապոնիային» նախագծի շրջանակում հրապարակել է մուլտիմեդիոն պատմական հոդվածների նոր շարքը, որը նվիրված է Բեռլինյան գործողությանը։ Նախագիծը դարձել է «Հաղթանակ։ 70 տարի» համառուսական արշավի մի մասը։

Գործակալության կայքում կարելի է ընթերցել այլ մուլտիմեդիոն հոդվածներ, ներառյալ Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի մասին հոդվածները, ինչպես նաև Լենինգրադի շրջափակման, Ուկրաինայի աջ ափի ազատագրման և Վիբորգի–Պետրոզավոդսկի գործողության ժամանակագրությունը։ «Կարմիր բանակի 15 հարվածները» մուլիտիմեդիոն նախագծի համար «Ռոսիա սեգոդնյա» գործակալության մասնագետները ստեղծել են մանրամասն քարտեզներ, ինֆոգրաֆիկա, օգտագործել արխիվային տեսանյութեր, աուդիոնյութեր և լուսանկարներ գործակալության արխիվներից և Պետական հեռուստառադիոյի արխիվներից։

«Ճանապարհ դեպի Բեռլին»–ը պատմում է, թե ինչպես են ազատագրել Բուդապեշտը, Վիեննան, Բեռլինը և Պրահան, թե ինչու «սատանայի տասներեքը» երջանիկ է եղել մարշալ Մալինովսկու համար և ինչպիսի հնարք է օգտագործել մարշալ Ժուկովը Բեռլինում։ Բեռլինյան գործողության ընթացքում խորհրդային զորքերը յուրահատուկ գրոհ են իրականացրել և մեծաթիվ ինքնաթիռներ օգտագործել։ Եվրոպայում պատերազմի եզրափակիչ փուլը դարձել է Պրահայի գործողությունը, որից հետո խորհրդային հրամանատարությունը սկսել է զորքերը տեղաբաշխել Հեռավոր Արևելք` Ճապոնիայի հետ պատերազմելու համար։

19