Национальный чемпионат профессионального мастерства по стандартам WorldSkills Russia

Ռուսաստանում դադարեցվել է ԱՄՆ–ից ներկրված երեք տեսակի գինիների իրացումը

352
Ինչպես հաղորդում է Ռոսպոտրեբնադզորը, փորձաքննությամբ գինիներում հայտնաբերվել են ֆտալատ և պեստիցիտ բիֆենազատ, որոնք գերազանցում են նորման։ Այս նյութերը կարող են հանգեցնել ուռուցքային հիվանդությունների և անպտղության

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի– Sputnik. Ռոսպոտրեբնադզորի որոշմամբ` Ռուսաստանում դադարեցվել է ԱՄՆ–ից ներկրված երեք տեսակի գինիների իրացումը, որոնցում հայտնաբերվել են նորման գերազանցող ֆտալատ և պեստիցիտ բիֆենազատ, նշվում է գերատեսչության կայքում։

«Ամերիկյան ալկոհոլային արտադրանքի շրջանառության ժամանակ («Գայզեր Պիկ Մեռլո» չոր կարմիր գինի (արտադրողը` Geyser Peak Winery), Crane Lake Moscato սպիտակ քաղցր գինի (արտադրողը` Crane Lake Cellars), Gnarly Head Chardonnay սպիտակ կիսաքաղցր գինի (արտադրողը` Dellicato Family Vinayards)) հայտնաբերվել են բնակչության սանիտարական–համաճարակային բարեկեցության ոլորտում գործող օրենսդրության պահանջների խախտումներ», – նշել են Ռոսպոտրեբնադզորից։

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ փորձաքննությամբ Gnarly Head Chardonnay–ի արտադրանքում հայտնաբերվել է ֆտալատների բարձր պարունակություն, իսկ Geyser Peak Merlot–ում և Crane Lake Moscato–ում ֆտալատների ու պեստիցիդ բիֆենազատի խտությունը գերազանցում է նորման։

Ինչպես հայտնել են Ռոսպոտրեբնադզորից, բիֆենազատն օգտագործվում է խաղողն աճեցնելիս որպես շփման գործողության ակարիցիդ`երկարատև մնացորդային ակտիվությամբ։ Այն օգտագործվում է վնասատուների դեմ պայքարի համար։ Ֆտալատները սանիտարական–թունաբանական ցուցանիշով ունեն վտանգավորության առաջին կարգ և կարող են առաջացնել ֆունկցիոնալ, իսկ հետագայում նաև օրգանական փոփոխություններ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում, ինչպես նաև կարող են հանգեցնել ուռուցքային հիվանդությունների և անպտղության։

«Նշված ամերիկյան ալկոհոլային արտադրանքի խմբաքանակները չեն համապատասխանում գործող օրենսդրությանը, դրանք հանվել են շրջանառությունից», – հայտարարել են Ռոսպոտրեբնադզորից և ավելացրել, որ այս փաստով շարունակվում են վերահսկիչ միջոցառումները։

352