00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ վրացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս. մասնագետները` ոլորտի խնդիրների մասին

© Photo: IDEA FoundationТатевский монастырь
Татевский монастырь  - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Բաժանորդագրվել
Զբոսաշրջային հոսքի անկումը մեծամասամբ պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, սակայն կան նաև սուբյեկտիվ պատճառներ։ Եվ այդ խնդիրները լուծել է պետք։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վրաստանի բնակիչները լավ ծանոթ չեն Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, բայց այն հիանալի երկիր է` բազմաթիվ հրաշալի հանգստավայրերով  և հոյակապ խոհարարական տուրերով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան–Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլին։

Մարդկանց ցածր իրազեկվածման պատճառով էլ հաճախ վրացիները հարևան հանրապետությունը չեն դիտարկում որպես հանգստավայր։

Директор историко-арxеологического музея-заповедника Эребуни Микаэл Бадалян во время интервью Sputnik Армения в ереванской пещере - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Երևանյան հնագույն քարայրը. ինչպես Հրազդանի ձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն

«Վրացիները չեն գալիս ոչ թե այն պատճառով, որ իրենց անհետաքրքիր է, այլ նրանք պարզապես չգիտեն, թե Հայաստանում ուր կարելի է գնալ և ինչ անել։ Չկա գովազդ, ձեր զբոսաշրջային օպերատորների կողմից ակտիվություն չկա։ Իսկ երբ չկա առաջարկ, չկա նաև պահանջարկ», – նշեց Գեդևանիշվիլին։

Ինքը` վարչության պետը, բազմից է Հայաստան այցելել, բոլորից շատ նրան հիացրել են հայաստանյան խոհարարական տուրերը։ «Խորովածը տեղով հեքիաթ է», – ասաց նա։

Վրացի գործընկերոջ կարծիքի հետ համամիտ է նաև Հայաստանում զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի խորհրդի անդամ, «Արմենիա Թրավել» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Մարինա Կրպեյանը:

Տեսակամուրջի ընթացքում նա նշեց, որ Հայաստանը որպես հանգստի վայր վատ է ներկայացված Վրաստանում։  Նա խոստացավ այդ հարցը քննարկել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։

Կրպեյանի խոսքով` Հայաստանն իսկապես մեծ ներուժ ունի զբոսաշրջիկների ներգրավման առումով։ Միայն օգոստոսին հյուրերին և երկրի բնակիչներին երեք խոշոր միջոցառում է սպասվում, այդ թվում խորովածի փառատոնը, որն արդեն իսկ լայն ճանաչում է ստացել։

«Զբոսաշրջության ոլորտում որոշակի առաջխաղացում կա, սակայն մենք չենք կարող վստահորեն ասել, որ կհասնենք կանխատեսելի ցուցանիշների, այսինքն` 2019 թվականի զբոսաշրջային հոսքի ընդհանուր թվից մինչև 30% աճի», – ասաց Կրպեյանը։

© Sputnik / Zara MikaՄարինա Կրպեյանը
Ինչո՞ւ վրացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս. մասնագետները` ոլորտի խնդիրների մասին - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Մարինա Կրպեյանը

Հայաստանի համար սովորաբար առավել զբոսաշրջային ակտիվության նշանակալի ժամանակահատված է օգոստոսից նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածը։  Սակայն կորոնավիրուսի համավարակի ֆոնին 2021 թվականին արված մի շարք ամրագրումներ (հիմնականում եվրոպական երկրներից) տեղափոխվել են 2022 թվական։ Այսօր մեծամասամբ Հայաստանում չկազմակերպված զբոսաշրջային հոսք է նկատվում Ռուսաստանից և Իրանից։

Կրպեյանն ընդգծեց, որ  իրավիճակը բարդացնում  են նաև պետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

Գեդևանիշվիլիի խոսքով` Վրաստանում գրեթե նույն պատկերն է, հատկապես` կորոնավիրուսի չորրորդ ալիքի բռնկումից հետո։ Եվրոպացիները զանգվածաբար չեղարկում կամ տեղափոխում են իրենց ամրագրումները։ Սակայն այդ բացը մասամբ լրացնում են Ուզբեկստանի, Ղազախստանի և Բելառուսի զբոսաշրջիկները։

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ապա Վրաստան նրանց այցի կարգը չի փոխվել։

Կորոնավիրուսի դեմ պատվաստում չանցած կամ կուրսը կիսատ թողած քաղաքացիները սահմանին պետք է ներկայացնեն ոչ ավելի քան 72 ժամ առաջ հանձնած ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնեն։ Հակառակ դեպքում 2 000 լարի տուգանք է նախատեսված։

аэропорт Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
«Հայաստանը ոչինչ չի ստիպում»․ փորձագետը խոսել է զբոսաշրջային ոլորտում տիրող վիճակի մասին

Այդ ընթացակարգից ազատված են մինչև 10 տարեկան երեխաները, իսկ Վրաստանում 72 ժամից պակաս գտնվող քաղաքացիները պարտավոր չեն Վրաստանում կրկնակի թեստ հանձնել (սակայն պարտավոր են մուտք գործելուց առաջ թեստ հանձնել)։

Կորոնավիրուսի դեմ պատվաստված ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր կամ էլ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն ընդունելի են նաև Վրաստանում:

Պատվաստման հավաստագիրն անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները։

Լրահոս
0