Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Վրաստանի և Մոլդովայի հետ համատեղ հռչակագիր կստորագրի

63
«Ասոցացված եռյակի» պետությունների ղեկավարներն ավելի ուշ բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի և Մոլդովայի հետ համատեղ կստորագրի «Ասոցացված եռյակի» գագաթնաժողովի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը։ 

Այդ նպատակով նա այսօր Բաթում է ժամանել։ Փաստաթղթի ստորագրումը տեղի կունենա Վրաստանի և Մոլդովայի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլու և Մայա Սանդուի հետ Զելենսկու հանդիպման ժամանակ։

Դրանից հետո «Ասոցացված եռյակի» պետությունների ղեկավարները բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զելենսկին այցի շրջանակում կմասնակցի նաև «Եվրոպական միության ձգող ուժը և տարածաշրջանի տրանսֆորմացիան» միջազգային կոնֆերանսին։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ուկրաինա, որտեղ հայտարարեց հանրապետությունների հարաբերությունների նորմալացման մասին և կոչ արեց միասին աշխատել երկու երկրների՝ ԵՄ անդամակցության գործընթացի ուղղությամբ։ Դրան նախորդել էր 2020 թվականի մայիսին Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նշանակման առնչությամբ հետ ուղարկած Վրաստանի դեսպանի վերադարձը Կիև։ 

Վրաստանի ներքաղաքական ճգնաժամ. ի՞նչ կպատմեն իշխանությունները Շառլ Միշելին

Մայիսի 17-ին Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարները Կիևում «Ասոցացված եռյակ» ստեղծելու մասին հուշագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը պետք է հիմք հանդիսանա ԵՄ–ին անդամակցելուն ուղղված հանրապետությունների ջանքերի համակարգման համար։

63
թեգերը:
Մոլդովա, Եվրամիություն, Վրաստանի Հանրապետություն, Ուկրաինա, Վլադիմիր Զելենսկի
Ըստ թեմայի
Բելառուսն ուժեղացրել է Ուկրաինայի հետ սահմանի պահպանությունը
Պուտինը Ուկրաինայի մասին հոդված է գրել, որը հրապարակվել է Կրեմլի կայքում
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել
Ветряные электростанции, оказавшиеся в руках Азербайджана

Բաքուն համաձայնել է հրադադարի հաստատմանը. ռուսական կողմը ժամ է սահմանել

487
(Թարմացված է 10:54 28.07.2021)
Հակառակորդի հետ գիշերվանից սկսած փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ ու զոհեր։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից հրադադար հաստատել։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը` հղում տալով Ադրբեջանի ՊՆ–ին։

«Բաքուն համաձայնել է ժամը 10-ին (Մոսկվայի ժամանակով 09:00-ին) սահմանին կրակի դադարեցում հայտարարելու ռուսական կողմի նախաձեռնությանը», – գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հայտարարություն չի տարածել այս առնչությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր

487
թեգերը:
կրակոց, Սահման, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Մոսկվայի բանակցություններից առաջ Սոթքից մինչև Վերին Շորժա հակառակորդը մարտեր է սկսել. ՊՆ
Հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ
Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ
Գեղարքունիք

Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել

146
(Թարմացված է 08:21 28.07.2021)
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ երկու կողմերից էլ կան կորուստներ։ Բաքվում հայտարարում են միայն իրենց զինվորականների վիրավորվելու մասին ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ադրբեջանցի երկու զինծառայողներ վիրավորվել են Հայաստանի սահմանին դիրքերի գնդակոծման հետևանքով: Տեղեկությունը հայտնել Է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հուլիսի 28 - ին ՝ ժամը 00:50-ի սահմաններում տարբեր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերից, հրաձգային զենքից և նռնականետերից ինտենսիվ գնդակոծություններ են եղել: «Գնդակոծության հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել են գերատեսչությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը հայտնել էր, որ երկու կողմերից էլ կան կորուստներ։

146
թեգերը:
կրակոց, Վիրավոր, զինծառայող, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում