Վրաստանի խորհրդարանի շենքը

Ընդդիմադիրները խորհրդարանում ընդհատել են Վրաստանի ՆԳ նախարարի ելույթը. լեզվակռիվ է սկսվել

49
(Թարմացված է 16:25 18.07.2021)
Երկրի ներքին գործերի նախարարի ելույթն ընթացել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների բողոքի ակցիայի ֆոնին։ Նրանք պահանջում են, որ իրենց թողնեն խորհրդարան մտել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ ընդհատել են Վրաստանի խորհրդարանում ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ելույթը այն պահին, երբ նա ամբիոնից ցավակցություն է հայտնել «ՏՎ Փիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի ընտանիքին ու հարազատներին:

«Օգտվելով առիթից՝ հայտնում եմ իմ ցավը օպերատոր Լեքսո Լաշկարավի մահվան կապակցությամբ։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին», - ասել է Գոմելաուրին։

Սակայն ՆԳ նախարարը ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Ամբիոնը շրջապատել են ընդդիմադիր պատգամավորները՝ պահելով ծեծված Լաշկարավայի, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի լուսանկարները: Դրանով նրանք բողոք են հայտնել իշխող կուսակցությանը և կրկին պահանջել գործող վարչապետի հրաժարականը։

Խոսնակը փորձել է շտկել իրավիճակն ու կոչ է արել լսել նախարարի պատասխանները, ինչպես նաև երկու րոպե տևողությամբ տեխնիկական դադար է հայտարարել: Նույն ժամանակ խորհրդարանում լեզվակռիվ է սկսվել պատգամավորների մեծամասնության և ընդդիմադիրների միջև։

Միաժամանակ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով պատժել Լաշկարավայի մահվան մեղավորներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաքում պետք է անցներ «Արժանապատվության երթ» ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի իրավունքների, որը ձախողվեց ԼԳԲՏ հակառակորդների գործողությունների պատճառով: Համայնքի հակառակորդները ոչնչացրել են ընդդիմության ակտիվիստների վրանները խորհրդարանի մոտ։ Ավելի ուշ բախումներ են սկսվել տեղում աշխատող լրագրողների հետ։

Անկարգությունների հետևանքով տուժել է 55 մարդ, որոնցից 53-ը լրագրողներ են։ Նույն օրը դաժան ծեծի է ենթարկվել օպերատոր Լեքսո Լաշկարավան։ Նա ստացել է դեմքի ոսկրերի կոտրվածքներ և գլխուղեղի ցնցում, վիրահատվել է և մի քանի օր անցկացրել հիվանդանոցում։

Ընդդիմությունը Վրաստանում իշխանության գալու համար օգտագործում է ցանկացած պատրվակ. վրացագետ

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ՝ հուլիսի 11-ին, Լաշկարավան մահացել է։ Դա նոր խթան է դարձել ու քաղաքի փողոցներ է դուրս բերել ոչ միայն ընդդիմադիրներին, այլև լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Ավելի ուշ Վրաստանի ՆԳՆ-ն որպես մահվան նախնական պատճառ է անվանել թմրանյութերի չարաշահումը:

49
թեգերը:
Բողոքի ակցիա, խորհրդարան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վրաստանում պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ
Վրաստանը Հայաստանի համար դեպի ՌԴ միջանցք է կառուցում․ ի՞նչ կփոխի Ալգեթի-Սադախլո ճանապարհը
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել

Իրանի սահմանին կանացի հագուստով ու շպարված ահաբեկիչներ են ձերբակալվել

138
(Թարմացված է 19:20 24.07.2021)
Ինչպես հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոյի ռուսական ծառայության Տելեգրամ– ալիքը՝ ահաբեկիչները փորձել են ծպտված հատել իրանա-իրաքյան սահմանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Իրաքի հետ Իրանի սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է «Իրաքի և Շամի իսլամական պետության», այլ կերպ ասած` ԴԱԻՇ իսլամիստական խմբավորման զինյալների։

Ինչպես հայտնում է Իրանի պետական Հեռուստառադիոյի ռուսական ծառայության Տելեգրամ–ալիքը՝ ահաբեկիչները փորձել են սահմանն անցնել ծպտված` կանացի հագուստներով։

Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչներն իրավապահների հրահանգով հանում փարաջաներն ու բացում դեմքերը։ Ձերբակալված տղամարդիկ տեսանյութում շպարված են թերևս կասկածներ չհարուցելու համար։

Իրանական կողմի մեկնաբանությամբ՝ ահաբեկչական խմբավորման անդամները այդ կերպ նպատակ են ունեցել ներթափանցել Իրանի Խուզեստան նահանգ։

Հիշեցնենք` այս նահանգում վերջին օրերին բողոքի ալիք էր բարձրացել. պաշտոնական մեկնաբանության համաձայն` ջրի պակասի պատճառով։ Անկարգությունների հետևանքով մեկ մարդ մահացել էր։

Իրանի մայրաքաղաքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

138
թեգերը:
ահաբեկիչ, Սահման, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էրսին Թաթարը Նիկոսիայում, 20 հուլիսի, 2021

Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը

1436
(Թարմացված է 18:28 22.07.2021)
Թուրքիան ներքաշում է Ադրբեջանին հերթական աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ Բաքուն հաճույքով կհրաժարվեր, սակայն ժամանակն է վճարել Անկարայի պարտքերը ղարաբաղյան վերջին պատերազմում ցուցաբերած օգնության համար։

Վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր խուսափել Կիպրոսի թեմատիկայից։ Բաքուն չէր ուզում փչացնել հարաբերությունները Աթենքի, եվրոպական այլ մայրաքաղաքների, ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ։ Սակայն վերջին արցախյան պատերազմի հետո, որում Ադրբեջանը հաղթեց շնորհիվ Թուրքիայի բաց աջակցության ու անմիջական օգնություն, իրողությունը փոխվել է։ Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կրտսեր եղբորից» ամեն ինչ պահանջելու բարոյական իրավունք ունի։

«Թյուրքական աշխարհը» թուրքական դիվանագիտության գլխավոր մեմն է

Անկարան անպայման կօգտվի առիթից, որ քայլ անի Կիպրոսի հյուսիսային մասի (Թուրքիայի կողմից օկուպացված) կարգավիճակի «օրինականացման» ճանապարհին։ Եվ այստեղ Ադրբեջանը կարող է դառնալ աշխարհում երկրորդ երկիրը, որը ճանաչել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը և պետականությունը։

Առավել ևս, որ Թուրքիան, կարծես, որոշել է լրջորեն զբաղվել թուրքական զորքերի կողմից դեռեւս 1974 թվականին գրավված Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցով։ Չճանաչված հանրապետության ներկայիս ղեկավար Էրսին Թաթարի որոշումը՝ Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Վարոշա քաղաքի (նախկինում այդ տարածքը ռազմական կարգավիճակ ուներ) մասնակիբացման հետ, բարձրաձայն և ջերմ աջակցություն է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Եվ թուրքական ողջ դիվանագիտությունը վերջին շրջանում բավական ակտիվ է գործում հենց միջազգային հանրության կողմից «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչման ուղղությամբ։ Ընդ որում` այժմ այդ գործընթացին միացել է նաև ադրբեջանական դիվանագիտությունը։ Այն օրերին, երբ Էրդողանը այցելել էր Կիպրոսի օկուպացված տարածքներ, այնտեղ էր գտնվում նաև Բաքվի պատվիրակությունը։

Սա ադրբեջանական Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատվիրակության առաջին այցն է։ Այստեղ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովը մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։ «Սա էլ է մեր հողը։ Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, Ադրբեջան, Հյուսիսային Կիպրոս»։

Թուրքական նավը մոտեցել է Կիպրոսի նավահանգստին ու կրակոցներ արձակել

Սակայն խորհրդարանական պատվիրակության այցի գլխավոր նպատակը թաքնված է Սեիդովի հետևյալ արտահայտության մեջ. «Մենք ուզում ենք, որ Հյուսիսային Կիպրոսն ուժեղ լինի։ Թյուրքական աշխարհը վեր է խոյանալու։ Դրա համար Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն»։

Այդ նույն «թյուրքական աշխարհ» եզրույթը հիմնական հաղթաթուղթն է, որն այժմ Էրդողանն իր թիմի հետ օգտագործում է միջազգային աշխարհաքաղաքական ասպարեզում։

Ադրբեջանը ռիսկային ընտրության առաջ է

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածը Ադրբեջանի կողմից լիարժեք պետություն ճանաչելու հարցին այս օրերին անդրադարձել է նաև ինքը՝ Էրդողանը։ «...Հուսով եմ` Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոս բարձր մակարդակի այցելությունները կայուն կլինեն ... Մենք մշտապես քննարկում ենք դա (Ադրբեջանի կողմից Կիպրոսի օկուպացված մասի ճանաչումը - հեղ.) եղբայր Իլհամ Ալիևի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը: Ինչը և պետք էր ապացուցել։

Թուրքիայից Ադրբեջանին և կոնկրետ Ալիևին առաջարկ է արվում, որից նա ամեն դեպքում չի կարող հրաժարվել։ Իրավիճակն այնքան էլ հարմար չէ պաշտոնական Բաքվի համար, չէ որ ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ կանգնած են Արցախի կարգավիճակին վերաբերող հերթական բանակցային փուլի մեկնարկի շեմին։

Եվ որքան էլ Ալիևն ասի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և որ ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի, իրականությունը, այնուամենայնիվ, այլ է։ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերահսկողության ներքո։ Իսկ դա նշանակում է, որ Բաքուն չի կարողանալու անտեսել ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը։

Եվ նույնիսկ աշխարհաքաղաքական տարածաշրջանային ծանր քաշայիններից մեկի՝ Անկարայի ջերմ աջակցությունը հազիվ թե օգնի։ Չէ որ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) արդեն բազմիցս ասել են, որ բանակցությունները պետք է ընթանան հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։

Իսկ այդ առումով Թուրքիան կարող է «քաշել» Ադրբեջանին։ Չէ որ այն փաստը, որն օգտագործում է թուրքական կողմը՝ հիմնավորելով իր հավակնությունները Կիպրոսի պլացդարմի վրա, կարելի է հանգիստ օգտագործել նաև մեկ այլ՝ ղարաբաղյան գործընթացի համար։ Եվ դա ամենևին էլ հօգուտ Ադրբեջանի չէ։

Ահա, օրինակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հիմնավորելով և աջակցելով Կիպրոսի` թուրքական զորքերի կողմից օկուպացված հատվածի ղեկավարության որոշումը, ասում է հետևյալը. «Երկուսն էլ (Կիպրոսի հակամարտության կողմերը – հեղ.) չեն կարող միասին մեկ հարկի տակ ապրել... Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այդ վեճը մեր երեխաների վրա թողնել»: Եվ ահա այստեղ հարց է առաջանում՝ իսկ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարո՞ղ են։

Արցախյան խնդիրը հայելային արտացոլող սահմանագիծը

Միթե որևէ մեկը կարող է լրջորեն հավատալ, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը՝ Հայաստանը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը կարող են հենց հիմա նույն հարկի տակ ապրել։ Երբ դեռ մեկ տարի էլ չի անցել այն արյունահեղ պատերազմից, որը նույն Անկարայի թեթև ձեռքով Բաքուն սանձազերծել էր Ղարաբաղում։

Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին

Փաստացի ստացվում է, որ այն հիմնավորումները, որոնք Թուրքիան բերում է միջազգային քաղաքական ասպարեզում՝ հօգուտ Կիպրոսի երկու հավասարազոր, լիարժեք և լիիրավ պետությունների բաժանման, աշխատելու են ի վնաս Ադրբեջանի դիրքորոշման, երբ խոսք լինի Արցախի կարգավիճակի մասին։ Իսկ չէ որ Էրդողանն ինքն արդեն անձամբ է անդրադարձել Կիպրոսի խնդրի ևս մեկ զգայուն կողմին, որը հայելային կերպով արտացոլվում է այն իրավիճակի վրա, որում պատերազմից հետո հայտնվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Խոսքը ժամկետների մասին է։

«Թուրքիան չունի ևս 50 տարի, որ իզուր վատնի դրանք Կիպրոսի հարցի վրա», - ասել է Թուրքիայի առաջնորդը՝ խստորեն դատապարտելով Եվրամիության դիրքորոշումը, որը կտրականապես մերժում է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ղեկավարության տեսակետը (հարցը լուծել երկու իրավահավասար պետությունների ստեղծման ճանապարհով): Անկարան, իհարկե, աջակցում է կիպրոսցի թուրքերին ու պաշտպանում նրանց եվրոպացիների, ինչպես նաև ողջ համաշխարհային հանրության դիրքորոշումից։

Սակայն պետք է հիշեցնել թուրք առաջնորդին, որ բանակցային գործընթացը, հատկապես երկրների տարածքային նկրտումների հետ կապված, ի հակակշիռ որոնց առկա է նաև ազգային ինքնորոշման սկզբունքը, հեշտ և արագ չի լինում։ Եվ դրանք ուժի դիրքերից լուծելը, ինչպես արվեց Կիպրոսում կամ Արցախում, դեմ է միջազգային բոլոր նորմերին ու սկզբունքներին։

Եվ չեմ կարծում, որ գլոբալ աշխարհաքաղաքական ասպարեզում վարքի պայմաններ թելադրող գերտերություններից որևէ մեկն այսօր կհամաձայնի Թուրքիայի նման դիրքորոշման հետ։ Արդեն հայտնի է, որ Թուրքիայի և նրա կողմից օկուպացված Կիպրոսի մասի դիրքորոշումը դատապարտում են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ–ն, և՛ Եվրամիությունը (առանձին՝ Ֆրանսիան), և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Իսրայելը։

Կարծում եմ, որ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աշնանը կտրուկ կկշտամբի Էրդողանին, որը սովորության համաձայն անտեսեց Կիպրոսի վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք ժամանակին ձեռք էին բերվել հենց այդ հարթակում։ Ըստ երևույթին, այստեղ թուրք առաջնորդը հույս ունի, որ կկարողանա տակից դուրս գալ, մանևրելով գերտերությունների միջև առկա հակասությունների արանքում։ Կստացվի՞։ Բացառված չէ, եթե հաշվի առնենք, որ դա Էրդողանի համար առաջին անգամը չէ։

1436
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Կիպրոս, Թուրքիա
Ըստ թեմայի
Սիրիայի ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամանքը Թուրքիայի հանդեպ. Պետրոսյան
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Սուրբ Պողոս–Պետրոս եկեղեցին

Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց

27
(Թարմացված է 09:44 25.07.2021)
Ապարանի ջրամբարի մասին շատերն են լսել, բայց քչերը գիտեն, որ 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին տարվա մի քանի ամիսներին հայտնվում է ջրամբարի ջրերի տակ։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես ջրի տակ մնացին Քասախը, Զովունին և գյուղի եկեղեցին։

Ապարանում բացառիկ հուշարձան կա, որի մասին տեղացիներից բացի քչերը գիտեն։ Ամռան ամիսներին Ապարանյան լճի ափին հանգստանալ ցանկացողների մտքով չի էլ անցնում, որ հարևանությամբ ցամաքում կանգնած կիսավեր եկեղեցին տարվա մի քանի ամիսները ջրում է անցկացնում։ Եղել են ձնառատ ու ջրառատ տասնամյակներ էլ, երբ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին գրեթե ամբողջությամբ է ջրով ծածկված եղել՝ իր մասին հիշեցնելով միայն ջրի միջից դուրս մնացած խաչով։

Крест церкви Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Եկեղեցու խաչը

Սովետը ջրի տակ թողեց Զովունին, Քասախն ու 16-դարյա եկեղեցին

Խորհրդային տարիներին ոռոգման, էներգետիկ նպատակներով ջրամբարներ կառուցվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Իշխանությունների որոշմամբ՝ դրանցից մեկը կառուցվեց Ապարանի Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի միջև՝ Քասախ գետի վերին հոսանքում։ Այնտեղ, որտեղ հիմա Ապարանի ջրամբարն է, գրեթե 70 տարի առաջ երկու գյուղեր էին՝ Զովունին ու Քասախը։ Որոշում ընդունվեց տեղափոխել գյուղերը։ 1962 թվականին սկսվեցին ջրամբարի կառուցման աշխատանքները։

Апаранское водохранилище
© Sputnik / Aram Nersesyan
Ապարանի ջրամբարը

Եղիպատրուշցի Մարզպետ պապն ասում է՝ ջրամբարը հանդիսավորությամբ բացվեց. մեծ իրադարձություն էր։ Խորհրդային Հայաստանի ամբողջ ղեկավարությունն էր ներկա՝ Կարեն Դեմիրճյան, Անտոն Քոչինյան։

«Կենտկոմից մեծ շքախմբով եկան։ «Պլատինայի» վրա էին հավաքվել, ողջույնի խոսքից հետո մյուս ափին տոնախմբություն էր, պարի խմբեր կային, Երևանից անհատ կատարողներ էին եկել։ Դե, հսկա կառույց էր, մեծ աշխատանք էր արվել, կավը Քուչակից էին բերում»,– հիշում է նա։

Марзпет Айрапетян
© Sputnik / Aram Nersesyan
Մարզպետ պապը

Հանդիսավոր բացման ժամանակ Մարզպետ պապը 16-17 տարեկան էր։ Ասում է՝ լավագույն տարիքն էր, ընկերների հետ անհամբեր հետևում էին, թե ինչպես է ջուրը լցվում, մոտ 1 տարի տևեց։ Ջրամբարում նաև ձկներ լցվեցին, հիմնական ձկնատեսակը կողակն է, Սևանա լճից նաև իշխան ու սիգ բերվեցին, քիչ քանակությամբ խեցգետին էլ կա։

«Ջուրը մաքուր էր, լողալու էինք գնում, բայց եկեղեցու մոտ չէինք լողում»։

Մարզպետ պապի խոսքով՝ բազմաթիվ դժբախտ դեպքեր են եղել, շատերն են խեղդվել՝ ճիշտ չգնահատելով իրենց հնարավորությունները, ջրամբարի խորությունը։

«Սկզբում քասախցիներին ու զովունեցիներին մի տեղում տեղավորեցին՝ ներկայիս Զովունիի տարածքում, սասունցիներն ու խոյեցիները յոլա չգնացին, առանձնացրեցին»,- ծիծաղով հիշում է Մարզպետ պապը։

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

Բնիկ զովունեցի 87-ամյա Լուսիկ տատն էլ հիշում է, որ համաձայնության չեկան այն ժամանակվա գյուղսովետի նախագահի ընտրության հարցում։ Քասախցիներն ասում էին՝ իրենցից պետք է լինի, զովունեցիներն էլ դեմ էին։

Бабушка Лусик с внучками
© Sputnik / Aram Nersesyan
Լուսիկ տատը

Հիշում է, թե ինչպես 1965 թվականի նոյեմբերին ամուսնու և 6 զավակների հետ տեղափոխվեց ներկայիս Զովունի։ Ամենափոքր երեխան գրկին էր՝ 1 տարեկան 4 ամսական։

«Ումուդ ջան, մեզ զոռով հանեցին, չէինք ուզում մեր հայրենիքը, ծննդավայրը թողել։ Ջուրը սկսեց գալ, լցվել տների մեջը։ Մենք գյուղի մեջտեղն էինք, համարյա մեր պատուհաններին էր հասել, նոր ճարահատյալ քոչանք, եկանք։ Եղա՞ք մեր գյուղը, մտա՞ք մեր ժամը,- շտապում է հետաքրքրվել Լուսիկ տատն ու ավելացնում, – մուրազներդ կատարվի»։

Հետո շարունակում է պատմել իրենց վերաբնակեցման պատմությունը։

«Մեզ առաջարկեցին «Քառասուն սովխոզը (ներկայիս՝ Պռոշյան գյուղ), չհամաձայնվեցինք, բերեցին էստեղ։ Գաղութի շենք կար, բարաքներ էին կտրտած, կալանավորներ էին։ Էդ կալանավորներին հանին, տարան Կոշ, մեզի պիրին, լցրին էդ բարաքները։ Թախտաբիթի կար, նենց բաներ կար, չէինք հարմարվում, հետո ձմեռը մեզ բերեցին էս տները»։

Քասախցիներին էլ վերաբնակեցրին ներկայիս Քասախ գյուղի տարածքում։

Ասում է՝ ամեն տարի այցելում էին իրենց գյուղատեղը, բանջար էին հավաքում, երբ ջրամբարի ջրերը նահանջում էին, եկեղեցու մուտքը բացվում էր, ուխտի էին գնում։

1-ը ջրում մնաց, 2-ը ջրից չոր դուրս եկան

1960-ականներին, երբ մեկնարկեցին ջրամբարի կառուցման աշխատանքները, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամը փորձեց ջրամբարի կառուցման վայրից անվտանգ տարածք տեղափոխել տեղանքի պատմաճարտարապետական հուշարձանները։ Այս տարածքում դրանք երեքն էին՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (4-5-րդ դդ), Սուրբ Վարդան դամբարան-մատուռն (5-րդ դար) ու Թուխ Մանուկ մատուռը (4-րդ դար)։ Մասնագետների հաշվարկներով՝ երբ սկսեին ջուրը բաց թողնել ջրամբարը լցնելու համար, առաջինը հենց Սուրբ Վարդանն էր ջրի տակ հայտնվելու։ Ուստի տարածքի հուշարձանների տեղափոխման աշխատանքները հենց դամբարան-մատուռից սկսեցին։

Мавзолей-часовня Святого Вардана у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան դամբարան-մատուռի հիմքը

Մատուռը տարան, ջուրը չեկավ

Սուրբ Վարդան դամբարան-մատուռի մասին շատ բան հայտնի չէ։ Տարբեր աղբյուրների վկայություններով՝ կառուցվել է 4-5-րդ դարերում։ 

Мавзолей-часовня Святого Вардана у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան դամբարան-մատուռ
Ապարանի համայնքապետարանի տուրիզմի բաժնի պատասխանատու Մարիամ Քոչարյանն արդեն մի քանի տարի է՝ հնարավոր ու անհնար բոլոր աղբյուրներում տեղեկություններ է որոնում ջրամբարի տարածքում գտնվող հուշարձանների մասին։

Ответственная отдела туризма муниципалитета Апарана Мариам Кочарян у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Քոչարյան

Աղբյուրներից մեկում մի գեղեցիկ լեգենդ է գտել։ Ըստ դրա՝ Վարդան Մամիկոնյանի զորավարներից մեկին՝ Տաճատ Գնթունուն, Վարդանանց պատերազմից հետո հուղարկավորում են հենց այս վայրում՝ իր պապենական կալվածքում, իսկ նրա դամբարան-մատուռն էլ կոչում են նրա զորավարի անունով։ Ի դեպ, մեծերի շրջանում մեկ այլ պատմություն էլ է պատմվում։ Ասում են՝ Սուրբ Վարդանի կողքին տարիներ առաջ ջրհոր էլ է եղել։

Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը

Երբ Գրիբոյեդովի մարմինը Պարսկաստանից Վրաստան էին տեղափոխում, կանգառներ կատարելիս դիակի պահպանման համար որպես «սառնարան» ջրհորներն էին օգտագործում։ Ըստ այդ պատմության՝ Գրիբոյեդովի մարմինը նաև Սուրբ Վարդանի հարևան ջրհորն է իջեցվել։ Ինչևէ, լեգենդներն ու զրույցները մի կողմ. 1960-ականներին դամբարան-մատուռի վերին հատվածը տեղափոխվեց Ապարանի «Խաչեր» կոչվող վայր, իսկ հիմքը մնաց։ Երբ տեղափոխման աշխատանքներն արված էին, պարզ դարձավ, որ ջրամբարի ջուրն այդտեղ չի հասնելու։ Ուստի Թուխ Մանուկ եկեղեցին տեղափոխվեց ու տեղադրվեց Սուրբ Վարդան դամբարան-մատուռի հիմքի կողքին։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քարերը ևս համարակալվեցին տեղափոխելու համար, սակայն անհայտ պատճառներով աշխատանքներն ավարտին չհասցվեցին։

Часовня Тух Манук у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Թուխ Մանուկ եկեղեցի

Ի՞նչ է հայտնի Սուրբ Պողոս-Պետրոսի մասին

Սուրբ Պողոս-Պետրոսը եղել է տարածքի գլխավոր եկեղեցին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ եկեղեցու հիմնադրումից տարիներ անց՝ 4-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին, Գրիգոր Գնթունու պահանջով և նրա միջոցներով եկեղեցին վերակառուցվել է։

«Նա արձանագրություն էլ է թողել եկեղեցու արևելյան պատին, որտեղ գրված է՝ Աստված օրհնի ինձ, որ ես կառուցել եմ այս եկեղեցին»,- ասում է Մարիամը՝ ցույց տալով խորանի դիմաց պատի վրա փորագրվածը։

Церковь Сурб Погос-Петрос в Зовуни у апаранского водохранилища
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Պողոս-Պետրոս

Սուրբ Պողոս-Պետրոսը միանավ բազիլիկ տիպի, բավականին ընդարձակ շինություն է։ Մասնագետների խոսքով՝ սա բացառիկ կառույց է, որովհետև հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։ Մարիամը ցույց է տալիս եկեղեցու գլխավոր մուտքի մոտ բարձր, մեծ քարերով շարված հիմքը։ Ենթադրում է, որ եկեղեցու կառուցվածքը միգուցե թույլ չի տվել խորհրդային տարիներին ավարտին հասցնել տեղափոխման աշխատանքները։ Եկեղեցու վերջին վերանորոգման աշխատանքները կատարվել են 19-րդ դարի վերջին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով։ Սակայն հիմա եկեղեցին առանց տանիքի է․ ջրի մեջ մնալու հետևանքով փայտե տանիքը քայքայվել է։ Եկեղեցին, տարվա մեջ մի քանի ամիս ջրի մեջ ապրելով, դիմակայել է ու կանգուն մնացել։ Սակայն 2005 թվականին եկեղեցու արևելյան պատը փլուզվել է։ Մարիամը նշում է՝ վերջին 3-4 տարիներին ապարանյան ձմեռները նախկինի նման ձնառատ չեն, անձրևներն էլ շատ չեն, թերևս նաև դրա պատճառով է ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ նվազել ու դրա շնորհիվ է եկեղեցին վերջին տարիներին հիմնականում ջրից դուրս է մնում։

Չնայած 16 դարերի ընթացքում գլխով անցածին ու անգամ կես դար պարբերաբար ջրասույզ լինելուն՝ եկեղեցին շարունակում է կանգուն մնալ, խաչն էլ է տեղում։ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին համբերատար սպասում է, որ մի օր իր ճակատագիրն այլևս անձրևներից ու ձնից կախված չի լինի, անգամ երբ ջրամբարը նորից լիքը լինի, ինքն անվտանգ կլինի։

  • Սուրբ Վարդան մատուռ
    Սուրբ Վարդան մատուռ
    © Sputnik / Aram Nersesyan
  • Պողոս–Պետրոս եկեղեցուց բացվող տեսարան
    Պողոս–Պետրոս եկեղեցուց բացվող տեսարան
    © Sputnik / Aram Nersesyan
  • Պողոս–Պետրոս եկեղեցի
    Պողոս–Պետրոս եկեղեցի
    © Sputnik / Aram Nersesyan
  • Թուխ Մանուկ
    Թուխ Մանուկ
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 4
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Վարդան մատուռ

Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները

27
թեգերը:
ջրամբար, Ապարան, Եկեղեցի, Հայաստան
Ըստ թեմայի
Քարե «ինստագրամ», կիսալուսին խաչի վրա և Օձունի եկեղեցու այլ գաղտնիքները
Առյուծներով տան գաղտնիքը. ինչպես մեծահարուստ Ղուկասյանը փորձանք բերեց իր ընտանիքի գլխին
Դաքայի մարգարիտը. ինչպես է բենգալյան ընտանիքը պահպանում հայկական եկեղեցին