ԱԹՍ «Բայրաքթար»

Bayraktar TB2 առաջին հարվածային անօդաչուն Թուրքիայից Ուկրաինա է հասել

146
(Թարմացված է 14:47 15.07.2021)
Ուկրաինայի ՊՆ–ն հայտարարում է, որ տեղակայման վայրում անցկացվում են համալիրի ընդունման վերջին փորձարկումները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը Թուրքիայից ստացել են առաջին Bayraktar TB2 հարվածային անօդաչու համալիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Թուրքիայից հարվածային անօդաչուներ է գնել Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքները պաշտպանելու համար։ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, այս հայտարարությունը մեկնաբանելիս, համեմատել է Կիևի դիրքորոշումը երեխաներին վախեցնելու հետ, իսկ բուն անօդաչուները` «բարակ ծղոտի», որով ռուսական բանակին վախեցնելն անխոհեմություն է։

«ՌԾՈւ–ի համար Bayraktar TB2 առաջին հարվածային անօդաչու համալիրը առաքվել է Ուկրաինա։ Տեղակայման վայրում իրականացնում ենք համալիրի ընդունման վերջնական փորձարկումները։ Սև և Ազովի ծովերի ջրատարածության և ափերի արդյունավետ դիտարկում և քողարկում, ինչպես նաև բարձր ճշգրտության միջոցներով հակառակորդի վերջրյա և ցամաքային թիրախներին խոցելու հնարավորություն կստանանք»,– ասվում է ՊՆ Facebook–յան հաղորդագրության մեջ։

Թուրքիա–Հունաստան նոր սկանդալ է հասունանում. Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ավելի վաղ թուրքական անօդաչուների առաջատար արտադրող Baykar կազմակերպության մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները։ Դրանից հետո ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչուներ վաճառելու մասին հաղորդումներն ուրախություն չեն պատճառում։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ իր երկիրը Ուկրաինային ԱԹՍ է վաճառում առանց նախապայմանների, գործարքը Ռուսաստանի դեմ ուղղված չէ։

146
թեգերը:
Թուրքիա, Ուկրաինա, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Անկարան Մոսկվային բացատրել է` ինչու է զենք վաճառել Ուկրաինային
Բելառուսն ուժեղացրել է Ուկրաինայի հետ սահմանի պահպանությունը
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

123
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

123
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին
Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է

312
Հրդեհը վնասել է թուրքական հայտնի հանգստավայրերը։ Տուծաժների քանակը կրկնապատկվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, իսկ տուժած է համարվում 864 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 410 տուժածի մասին։

«Անթալիայի Մանավգաթ շրջանում արդեն իսկ 7 զոհ ունենք։ 507 տուժածներից 497-ն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Բացի այդ, Մարմարիսում 1 զոհ ունենք և տուժածներ։ Հրդեհի հետևանքով Մեսինում նույնպես ունենք 154 տուժած»,– Twitter-ի իր էջում գրել է Քոջան։

Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին ասել էր, որ 107 անտառային հրդեհ է հսկողության տակ վերցվել:

Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել

Հրդեհը վնասել է թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը, որտեղ մարդկանց տարհանել են հյուրանոցներից: Հրդեհը մարելուց հետո բոլոր զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ։

Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան

312
թեգերը:
Թուրք, հրդեհ, Զոհ
Մրգեր

Որ մթերքներն են օգնում հիշողության, մտավոր աշխատունակության լավացմանը. ուսումնասիրություն

0
(Թարմացված է 09:05 02.08.2021)
Ամերիկացի գիտնականները 20 տարի են ծախսել այս հետազոտության վրա, որում ավելի քան 50 հազար մարդ է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Կոգնիտիվ գործառույթների խանգարումներ առաջացնող հիվանդությունների (հիշողության, մտավոր աշխատունակության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների թուլացում) կանխարգելման համար խորհուրդ է տրվում ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ մթերք օգտագործել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է American Academy of Neurology ամսագրում:

Գիտնականները հաստատել են այդ հակաօքսիդանտ նյութերի օգուտը` լայնածավալ ուսումնասիրության միջոցով։ Ուսումնասիրությանը մասնակցել է 49,5 հազար կին և 30 հազար տղամարդ։ 20 տարվա ընթացքում հեղինակները հետևել են նրանց սննդակարգին ու համեմատել առողջության ցուցանիշները: Արդյունքների համաձայն՝ ֆլավոնոիդներով մթերք օգտագործած մարդիկ 20 տոկոսով ավելի քիչ են բախվել կոգնիտիվ բնույթի խնդիրների:

Հակաօքսիդանտներով հարուստ մթերքների թվին են պատկանում տանձը, խնձորն ու նեխուրը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պղպեղ ու թուրինջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրգերի գույնին․եթե պտուղը կամ բանջարեղենը դեղին է, դա օգտակար է նման հիվանդությունների կանխարգելման համար։

0
թեգերը:
տանձ, հիշողություն, գիտնական, պղպեղ, խնձոր
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Գիտնականները պատմել են, թե որ դեպքում սուրճը չի օգնում
Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում