Կարմիր խաչի ավտոմեքենա

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին

184
(Թարմացված է 00:05 15.07.2021)
Գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրելու և հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ չի հրապարակում: Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:

Զառա Ամատունու խոսքով` ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Հատկանշական է, որ այցելել են այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունը: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից:

«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին

184
թեգերը:
Ադրբեջան, հայ, գերի, Կարմիր խաչ
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (364)
Ըստ թեմայի
Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ
«Բերնիդ մեռնեմ»․ ինչպես արձագանքեցին գերիների հարազատները` լսելով նրանց վերադարձի լուրը
«Գնահատում եմ ռուսական կողմի միջնորդությունը». ԵԱՀԿ նախագահը` հայ գերիների վերադարձի մասին
Թուրքիա

Թուրքական իշխանամետ թերթն անտառները հրկիզելու պատասխանատվությունը դրել է քրդերի վրա

857
Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհ է մարվել, սակայն դեռևս վերահսկողության տակ չեն առնվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային շրջաններում բռնկված հինգ հրդեհները: Արդեն բազմիցս ասվել է, որ հրկիզումները միտումնավոր բնույթ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքական «Yeni Safak» իշխանամետ թերթը պնդում է, որ Թուրքիայի անտառները հրկիզելու պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ թերթի` այդ տեղեկության աղբյուրը սոցիալական ցանցերն են, որոնք իբր կապված են ՔԱԿ-ի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին 107 անտառային հրդեհներ են մարվել, բայց դեռ վերահսկողության տակ չեն վերցվել Անթալիայի և Մուղլայի առողջարանային գոտիների հինգ հրդեհները: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան էլ հայտնել էր, որ Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 8–ի, տուժածների թիվը` 864-ի:

Թուրքիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

857
թեգերը:
Թուրքիա, հրդեհ, քուրդ
Ըստ թեմայի
Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի քաղաքացու սպանության վերաբերյալ մեղադրանքներին
Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվն ավելացել է

414
Հրդեհը վնասել է թուրքական հայտնի հանգստավայրերը։ Տուծաժների քանակը կրկնապատկվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, իսկ տուժած է համարվում 864 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային։

Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի և 410 տուժածի մասին։

«Անթալիայի Մանավգաթ շրջանում արդեն իսկ 7 զոհ ունենք։ 507 տուժածներից 497-ն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Բացի այդ, Մարմարիսում 1 զոհ ունենք և տուժածներ։ Հրդեհի հետևանքով Մեսինում նույնպես ունենք 154 տուժած»,– Twitter-ի իր էջում գրել է Քոջան։

Ավելի վաղ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին ասել էր, որ 107 անտառային հրդեհ է հսկողության տակ վերցվել:

Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել

Հրդեհը վնասել է թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը, որտեղ մարդկանց տարհանել են հյուրանոցներից: Հրդեհը մարելուց հետո բոլոր զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ։

Սատկած կենդանիներ, մոխրացած տներ ու անտառներ. հրդեհի ճիրաններում հայտնված Թուրքիան

414
թեգերը:
Թուրք, հրդեհ, Զոհ
առուշ Առուշանյան

Վերաքննիչ դատարանը Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին

0
(Թարմացված է 17:57 03.08.2021)
Պաշտպանի խոսքով` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, բայց իրենք, միևնույնն է, չեն հանձնվելու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում եմ` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվեց հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Առուշ Առուշանյանի պաշտպանն ի պատասխան ՀՔԾ–ի՝ փաստաթուղթ է հրապարակել

0
թեգերը:
Հայաստան, Առուշ Առուշանյան, Դատարան