Ական

Ադրբեջանի բնակիչներից մեկը պայթել է ականի վրա

98
Ըստ տեղական ԶԼՄ-ների` Ռամալ Օջագուլիևը պայթել է ականի վրա, երբ անասուններին տարել է արածեցնելու:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի քաղաքացիներից մեկը Գյոյգյոլի շրջանում պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ Ռամալ Օջագգուլիևը ականի վրա է կանգնել, երբ անասուններին տարել է արոտավայր։ Տղամարդը մահացել է։

Վարանդայի շրջանում ևս 2 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ականների վրա ադրբեջանցիներ են պայթել։ Բաքվի տվյալներով` այս ընթացքում մոտ 30 մարդ է մահացել։

Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում

98
թեգերը:
ական, Ադրբեջան
Թուրքիա. հրդեհներ

Թուրքիայում հրդեհներ են․ երեք մարդ է զոհվել

81
(Թարմացված է 22:34 29.07.2021)
Երկու օրում Թուրքիայի ավելի քան 17 քաղաքում 58 հրդեհ է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայում շարունակվում են խոշոր հրդեհները, արդեն երեք մարդ է զոհվել, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հրդեհները տարածվել են ոչ միայն անտառներում, այլև տներում ու գյուղերում։

«Ամբողջ բնակավայրեր են տարհանվել, կառավարական ուժերն էլ բավարար չեն։ Հույս ունեմ՝ գոնե կարող եք օգնել Թուրքիային աղոթքով», - գրել է Թվիթեռում թուրք օգտատերերից մեկը։

Последствия лесных пожаров близ средиземноморского прибрежного города Манавгат, Анталья (29 июля 2021). Турция
© AP Photo / Suat Metin
Հրդեհներ Թուրքիայում

Երկու օրում Թուրքիայի ավելի քան 17 քաղաքում 58 հրդեհ է գրանցվել՝ ներառյալ Ադանա քաղաքում։

81
թեգերը:
Զոհ, հրդեհ, Թուրքիա
Շուշի

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

363
Թուրքական հեռուստաալիքներից մեկը տեսանյութ է հեռարձակել, որում աննախադեպ քննադատության է ենթարկվել ադրբեջանական կրոնական գործիչը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի կրոնական գործիչ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Թուրքական հեռուստաալիքներից մեկը` Haber Global–ը, մի ամբողջ սյուժե է նվիրել նրա ասածներին։

Համընդհանուր դժգոհության հիմք են հանդիսացել արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պատճառների վերաբերյալ արտահայտությունները։

Մասնավորապես նա ասել է. «Այաթոլլա Համենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին»։

Փաշազադեն նաև երախտագիտություն է հայտնել Իրանին և գրեթե չի անդրադարձել Թուրքիային, ինչը իհարկե ազդել է թուրք հասարակության վերաբերմունքի վրա։

3,5 մլրդ ԵՄ-ից Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելո՞ւ, թե՞ փախստականներին զսպելու համար

Հեռուստասյուժեի հեղինակները հիշեցրել են, որ Իրանը երբեք հստակ ադրբեջանամետ դիրքորոշում չի հայտարարել և թույլ է տվել, որ սպառազինություն մտնի Հայաստան, այնպես որ ոչ մի դեպքում չի կարելի հավասարեցնել Թուրքիայի և Իրանի դերը Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում։

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Իրանի արժանիքները մեծարող Փաշազադեի հասցեին հնչած վրդովմունքի պատճառ է դարձել նաև այն փաստը, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչը պատարագ է մատուցել Շուշիում, երբ այն դեռ չէր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

363
թեգերը:
Պատերազմ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Թուրքիա
Ձյուն

Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել

0
(Թարմացված է 00:08 30.07.2021)
Շատ տարածաշրջաններում այս ամռաննը անոմալ շոգ է եղել, իսկ շոգ երկրներում ցածր ջերմաստիճաններ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հարավում ձյուն է տեղացել։ Տեղումները գրանցվել են Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի 13 քաղաքներում, հաղորդում են բրազիլական լրատվականները։

Նահանգի որոշ շրջաններում նաև կարկուտ է տեղացել։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 30-ին Բրազիլիայում կարող են սահմանվել 2021 թվականի նվազագույն ջերմաստիճանների ռեկորդներ: Այսպես, Պորտու Ալեգրիում, Ֆլորիանոպոլիսում, Կուրիտիբում, Սան Պաուլոյում և Կամպու Գրանդիում կանխատեսվում է 5 աստիճանից ցածր եղանակ։

Ձյուն է տեղացել նաև Արգենտինայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Կորդովա քաղաքում, որում 14 տարվա ընթացքում առաջին անգամ է ձյուն եկել։ Ջերմաստիճանի բացասական արժեքները գրանցվել են 18 բնակավայրերում, որոնցից մի քանիսում ջերմաչափերի սյուները իջել են 2-3 աստիճանից:

0
թեգերը:
ձյուն, Արգենտինա, Բրազիլիա