ԼԳԲՏ հակառակորդների ակցիան Թբիլիսիում

Մահացել է Թբիլիսիում ԼԳԲՏ–ի հակառակորդների երթի ժամանակ ծեծի ենթարկված լրագրողը

284
(Թարմացված է 12:50 11.07.2021)
«Պիրվելի» հեռուստատեսության օպերատոր Լեկսո Լաշկարավայի մարմինն այսօր առավոտյան նրա տանը հայտնաբերել են հարազատները։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Վրաստանի ՆԳՆ–ն սկսել է հետաքննել «Պիրվելի» հեռուստատեսության լրագրող և օպերատոր Լեկսո (Ալեքսանդրե) Լաշկարավայի մահը, հայտնում է Sputnik Գրուզիան։

Քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով` սա Վրաստանի ՔՕ ստանդարտ հոդված է, որը կիրառվում է առանց բռնության ակնհայտ հատկանիշների մարմին հայտնաբերելու դեպքում։

«Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվելու։ Նշենք, որ հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդ»–ի դեմ ցույցերի լուսաբանման ժամանակ «Պիրվելի» հեռուստտեսության լրագրող և օպերատոր Ալեքսանդրե Լաշկարավան «Սիրցխվիլիա» կազմակերպության գրասենյակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության էր ենթարկվել, նրա հասցեին վիրավորանքներ էին հնչել», – ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում են,  ձերբակալվել է 4 անձ` «բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու», «մասնագիտական գործունեությունն իրականացնելու հետ կապված մարդուն հետապնդելու»,  «խմբակային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու» համար։

Թեժ գիշեր Թբիլիսիում. ԼԳԲՏ–ի պատճառով կազմակերպված ցույցերից հետո ձերբակալվածներ կան

Լաշկարավան տուժել էր Թբիլիսիում հուլիսի 5-ին կայացած ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Աչքի վնասվածքով նա մի քանի օր բուժում էր ստանում կլինիկայում, այնուհետև նրան դուրս էին գրել։

Թբիլիսիում փորձել են պայթեցնել ԼԳԲՏ համայնքին պաշտպանող ՀԿ–ի գրասենյակը

Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել էր «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ էին իրականացրել։ Ամփոփիչ «Արժանապատվության երթը» պետք է կայանար երկուշաբթի։ Սեռական փոքրամասնությունների հակառակորդներն առավոտից սկսել էին հակաակցիաներ իրականացնել` փակելով Ռուսթավելի կենտրոնական պողոտան։ Նրանք մի քանի անգամ ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողների և օպերատորների վրա փայտեր և շշեր էին նետել։ Տուժել էր ավելի քան 50 լրագրող։

284
թեգերը:
Մահ, Լրագրող, ԼԳԲՏ, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Թուրքիայում ԼԳԲՏ շքերթի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել. տեսանյութ
Նրանք ցույց են տվել` ովքեր են այնտեղ աշխատում. Պուտինը` ԼԳԲՏ դրոշի մասին
Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը
Ինքնաթիռ. արխիվային լուսանկար

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

282
(Թարմացված է 23:23 26.07.2021)
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Գազիանթեփ հարավային նահանգի օդակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Տեղեկությունը հաղորդում է Anadolu գործակալությունը:

Օդանավը վայրէջք է կատարել ապակու ճեղքի պատճառով, որը գոյացել է թռչունի հետ բախումից հետո։

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Գազիանթեփ հարավային նահանգի օդակայանից ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո: Գերատեսչության ղեկավարը վերադառնում էր Սիրիայի սահման կատարած ուղևորությունից։

Ազարի հետ ինքնաթիռում եղել են Գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը և ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ումիթ Դյունդարը:

282
թեգերը:
վայրէջք, ինքնաթիռ, Նախարար, Թուրքիա
Հայ–իրանկան սահման

Հայ-ադրբեջանական սահմանն ու Իրանը, կամ արտաքին ուժերը խաղում են փխրուն խաղաղության վրա

273
(Թարմացված է 23:01 26.07.2021)
Նույնիսկ դժվար ներքաղաքական իրավիճակում Թեհրանը մտահոգված է հայ-ադրբեջանական հակամարտության սրացմամբ։ Ընդ որում` այնքան, որ իր օգնությունն է առաջարկում «ամուր խաղաղություն հաստատելու համար»։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Իրանի համար իրավիճակը բարդ է, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանը` Անդրկովկասը, իր երկրի հյուսիսային դարպասներն են։ Եվ երբ Իրանի սահմանից այն կողմ կրակում են, երկրի համար վտանգը բազմակի աճում է։ Հատկապես, երբ Իրանի «միջուկային» պայմանավորվածությունների վերաբերյալ Վիեննայի բանակցությունները որոշակի պահի «ոչ մի տեղ չտանող» ճանապարհի վրա շեղվեցին։ Այժմ պայմանավորվող կողմերից մեկը` Միացյալ Նահանգները, սկսեց ընդդիմախոսին մեղադրել գործընթացի ձախողման մեջ։

Թեև ի սկզբանե հասկանալի էր, որ եթե համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը Վիեննայում չստորագրվի մինչև Իրանում նախագահական ընտրությունների անցկացումը, ապա հետո այդ գործը հանգիստ խղճով կարելի կլինի հետաձգել։ Չէ՞ որ ակնհայտ էր, որ դարավոր ավանդույթները պահպանող երկրում նախագահի իշխանափոխության գործընթացն արագ լինել չէր կարող։

Բացի այդ պետք է հասկանալ, որ այսօր Իրանում էլ լուրջ գաղափարախոսական պայքար է սկսվել։ Պայքար պահպանողական-ավանդապաշտների միջև, որոնք  պնդում են, որ չի կարելի վստահել ամերիկացիներին և նրանց, ովքեր կարծում են, որ Վիեննայի բանակցություններում կարելի է զիջումների գնալ, քանի որ և՛ ֆինանսատնտեսական, և՛ սոցիալական իրավիճակը երկրում իսկապես շատ վատ են։

Արդյունքում, ինչպես և կարելի էր սպասել, հաղթեցին հենց ավելի կոշտ արտաքին քաղաքական գծի կողմնակիցները։  Իրանի նոր առաջնորդ Իբրահիմ Ռաիսին մի մարդ է, որից առանձնապես պետք չէ ակնկալել «միջուկային» համաձայնագրին առնչվող զիջումներ։ Բայց չէ որ երկրի դիրքորոշման խստացումն ու բանակցություններից հրաժարվելը միևնույն բանը չեն։

Իրականում իսկզբանե հենց ամերիկյան կողմը թույլ տվեց իրեն հրաժարվել, նախկինում` դեռ Օբամայի օրոք, Իրանի «միջուկային» համաձայնագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Եվ հետին թվով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պայմանները (որոնք ժամանակին ձեռք են բերվել մի կողմից Իրանի և մյուս կողմից վեցնյակի երկրների` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև) փոխելու փորձերը վատ են բնութագրում նախևառաջ հենց Միացյալ Նահանգներին։

Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները

Բացի այդ Վաշինգտոնում իսկզբանե գիտեին և հասկանում էին, որ եթե Վիեննայի բանակցությունների ժամանակ հնարավոր չլինի արագ առաջընթացի հասնել, ապա հետո արդեն ստիպված կլինեն երկար–բարակ սպասել, մինչև Իրանում ավարտվի նախագահի իշխանության փոխանցման գործընթացը։

Իրանը պատրաստ է անձամբ նպաստել Հարավային Կովկասում խաղաղ գործընթացին

Չի բացառվում, որ Վիեննայում ամերիկյան դիվանագիտությունը հույսը հենց դրա վրա էր դրել։ Ժամանակ էր ձգձգում` հասկանալով, որ որքան երկար ամերիկացիները ձգձգեն հակաիրանական պատժամիջոցների չեղարկման ու սառեցված բանկային հաշիվները բացելու հարցը, այդքան ավելի լավ իրենց համար։ Եվ իհարկե, համապատասխանաբար, քիչ էր հավանականությունը, որ Իսրայելը կնեղսրտի։

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ

Ինչևէ, ձգձգեցին, սպասեցին և հետաձգեցին` շարունակելով իրենց կոշտ պատժամիջոցային քաղաքականությունը, հույս ունենալով, որ Իրանում որոշակի պահի սոցիալական ոլորտում և ներքին քաղաքականության մեջ պոռթկում կլինի։ Ընդ որում, ոչ միայն Իրանին կվնասի։ Առաջին հերթին Իրանի հետ սահմանակից երկրներին։ Հաշվարկներն արվել էին ամերիկյան այն տրամաբանությամբ, երբ պատրաստվում են հերթական «գունավոր հեղափոխությունը» հրահրել։

Եվ ահա գալիս է Իրանի նոր իշխանությունների գործելու ժամանակը։ Չէ՞ որ Թեհրանում հասկանում են, որ պետական սահմանն այսօր` «ամենաթույլ օղակն է». և՛ Արևմուտքում (անկայուն Իրաքը), և՛ Արևելքում (Աֆղանստանը), և՛ Հյուսիսում (պայթյունավտանգ Հարավային Կովկասը)։ Հավանաբար, հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂՀ-ի շուրջ արտաքին ուժերի կողմից ռազմական հակամարտություն հրահրած Հարավային Կովկասից է Իրանն ամենամեծ վտանգը զգում։

Չէ՞ որ այստեղ հաջողացրել է խծկվել ՆԱՏՕ–ական Թուրքիան, որը բարձրաձայն հայտարարում է իր ռազմաբազաների մասին։ Իսկ դա նշանակում է` հանգիստ չի լինի, քանի որ տարածաշրջանում տասնամյակներով հաստատված հակակշիռների համակարգերը փլուզվել էին Անկարայի և Բաքվի տանդեմով հրահրված վերջին պատերազմով։

Նման պայմաններում մշտական լարվածությունը, որը ժամանակ առ ժամանակ պայթում է հայ-ադրբեջանական շփման գծում լսվող կրակոցներով, չի կարող չմտահոգել Թեհրանին։ Այն աստիճան, որ օրեր առաջ Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սաիդ Խաթիբզադեն հայտնեց Թեհրանի մտահոգությունը «Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին սահմանային մարտերի առնչությամբ»։

Ավելին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր երկրի անունից պատրաստակամություն հայտնեց «ցանկացած օգնություն տրամադրել Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատելու համար»։ Իրանական դիվանագիտական օգնությունը որքանով են պատրաստ ընդունել հակամարտող կողմերն ու հիմնական խաղացողները` այլ հարց է, իսկ Իրանի մտահոգությունը հասկանալի է։

 «Անակոնդայի օղակը» Իրանի համար ավելի փո՞քր է

Իրականում ակնհայտ է, որ Իրանում շատ բարդ ներքաղաքական իրավիճակ է ստեղծվում։ Որոշ տնտեսագետների պնդմամբ` այս տարի «մեծ քայլեր գցող» գնաճը կարող է 30 տոկոսից անցնել։ Ու այդ ֆոնին Խուզեստանի գավառում (երկրի հարավ–արևմուտք),  որտեղով անցնում է անկայուն և պայթյունավտանգ Իրաքի հետ սահմանը, բողոքի ալիքները նույնպես մտահոգում են Թեհրանին։

Առավել ևս, որ բողոքի ալիքը կարող է և՛ արևելք հասնել (Աֆղանստանի հետ սահման), և՛ հյուսիս–արևմուտք` Թուրքիայի հետ սահմանի մոտ։

Իսկ անկարգությունները կարող են լինել գոնե այն պատճառով, որ ամերիկյան պատժամիջոցների շարունակությունը սպառնում է պարենի գների հերթական կտրուկ ցատկով։ Իսթեբլիշմենթի մի մասը (այդ թվում` նաև պատգամավորական կորպուսի ներկայացուցիչները)  փնթփնթում են, թե ամեն գնով ամերիկացիների հետ պայմանավորվել է պետք,  այլապես պարենային շուկան կփլուզվի։

Առաջին հերթին իհարկե հույս ունեն պայմանավորվածություն ձեռք բերել «միջուկային» գործարքի շուրջ, որը թույլ կտա հանել պատժամիջոցների գոնե կեսը։ Բացի այդ սառեցված բանկային հաշիվներից որոշակի գումարներ հնարավոր կլինի ազատել։ Սակայն շատ կամացուկ են փնթփնթում, ինչպես ասում են` բամբասանքի մակարդակով։ Նույնիսկ Թեհրանի վերջին ցույցը վարպետորեն քողարկված էր և արվում էր ի «աջակցություն» խմելու ջրի պակասություն ունեցող Խուզեստանի։

Ամեն դեպքում Վիեննայում Իրանի «միջուկային» համաձայնագրի բանակցությունների հերթական` յոթերորդ ռաունդի ժամկետները դեռ հայտնի չեն։ Եվ հայտնի չեն լինի առնվազն մինչև օգոստոսի 5-ը` Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի երդմնակալության օրը։  Նրան քաղաքական «ճուռակ» են համարում և պնդում են, որ ամերիկացիներին ավելի բարդ կլինի նրա հետ պայմանավորվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ։

Վիեննայում «միջուկային գործարքի» շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել

Չի բացառվում, որ Իրանի նոր ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար ամերիկյան կողմը չխուսափի հակամարտություն հրահրել նույնիսկ Իրանի պետական սահմաններին հարող շրջաններում։ Ստացվում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ–ի ծրագրած «անակոնդայի օղակի» պես մի բան, բայց չափերով ավելի փոքր։ Իրաքը, Թուրքիան, Հարավային Կովկասը, իսկ Արևմուտքում նաև Աֆղանստանը ի՞նչ պակաս օղակ են։

273
թեգերը:
ԱՄՆ, Սահման, Ադրբեջան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կարապետյանն ու Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի. Ալեն Սիմոնյան
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել
Армяно-российский центр гуманитарного реагирования

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

0
(Թարմացված է 19:00 27.07.2021)
Կվադրացիկլը բախվել է վագոն-տնակի պատին, երիտասարդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հերթական արտակարգ դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com -ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի 27-ամյա բնակիչ Արտյոմ Մելոյանը «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին:

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վթարի հետևանքով Մելոյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի 17-ամյա բնակիչ Միլենա Բաբասիևան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Տեղում քննություն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

0
թեգերը:
Հայաստան, Վիրավոր, վթար, Սևան