Վրաստանի ոստիկանություն

Բաթումում ադրբեջանցու կողմից դանակահարված հայ տղային վիրահատել են. նոր մանրամասներ

1091
(Թարմացված է 15:09 05.07.2021)
Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը մանրամասներ է հայտնել ադրբեջանցիների և հայ պատանիների վիճաբանության դեպքից, որի ժամանակ էլ դանակահարել են հայ տղային։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Բաթումում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով դանակահարված հայ տղային` Մարտունիկ Ուստյանին, վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։

«Տղայի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա։ Կարծում եմ` մի քանի օրվա ընթացքում նա դուրս կգրվի հիվանդանոցից։ Տղան որովայնի շրջանում է վնասվածքներ ստացել և ծանր վիճակում տեղափոխվել է Բաքումիի հիվանդանոց»,–ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները` 5-6 հոգով են եղել, մոտեցել են 3 անչափահաս հայ տղաներին և, իմանալով, որ նրանք հայեր են, սկսել են հարցուփորձ անել, թե` «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»։ Դրանից հետո վիճաբանություն է սկսել, որից հետո ադրբեջանցիներից մեկը դանակահարել է Մարտունիկին։

Այվազյանը հայտնեց` ադրբեջանցիները 30-35 տարեկան են եղել։ Նա ասաց նաև, որ վնասվածք է ստացել նաև մեկ ոստիկան, որը փորձել է միջամտել։

Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն

Այվազյանի խոսքով` ադրբեջանցիներից մեկը ձերբակալվել է. հնարավոր է, որ հենց այն տղան է ոստիկանությունում, որը դանակահարել է հային։

Ի դեպ, Վրաստանի իրավապահները որևէ հայտարարություն չեն տարածել դեպքի առնչությամբ։

1091
թեգերը:
դանակահարություն, ադրբեջանցի, հայ, Բաթում, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ադրբեջանի ԱԻՆ–ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը. տեսանյութ
Ադրբեջանում ՉԺՀ դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
Հայտնի են Ադրբեջանից Հայաստան վերադարձող 15 ռազմագերիներից 12–ի անունները

Իրանի սահմանին կանացի հագուստով ու շպարված ահաբեկիչներ են ձերբակալվել

142
(Թարմացված է 19:20 24.07.2021)
Ինչպես հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոյի ռուսական ծառայության Տելեգրամ– ալիքը՝ ահաբեկիչները փորձել են ծպտված հատել իրանա-իրաքյան սահմանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Իրաքի հետ Իրանի սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է «Իրաքի և Շամի իսլամական պետության», այլ կերպ ասած` ԴԱԻՇ իսլամիստական խմբավորման զինյալների։

Ինչպես հայտնում է Իրանի պետական Հեռուստառադիոյի ռուսական ծառայության Տելեգրամ–ալիքը՝ ահաբեկիչները փորձել են սահմանն անցնել ծպտված` կանացի հագուստներով։

Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչներն իրավապահների հրահանգով հանում փարաջաներն ու բացում դեմքերը։ Ձերբակալված տղամարդիկ տեսանյութում շպարված են թերևս կասկածներ չհարուցելու համար։

Իրանական կողմի մեկնաբանությամբ՝ ահաբեկչական խմբավորման անդամները այդ կերպ նպատակ են ունեցել ներթափանցել Իրանի Խուզեստան նահանգ։

Հիշեցնենք` այս նահանգում վերջին օրերին բողոքի ալիք էր բարձրացել. պաշտոնական մեկնաբանության համաձայն` ջրի պակասի պատճառով։ Անկարգությունների հետևանքով մեկ մարդ մահացել էր։

Իրանի մայրաքաղաքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

142
թեգերը:
ահաբեկիչ, Սահման, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Իրանի նոր նախագահը տարբեր կերպ է շնորհակալություն հայտնել Փաշինյանին ու Ալիևին
ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր կստորագրեն
Հայաստանը կվերանորոգի Երևանից մինչև Իրանի ու Ադրբեջանի սահմաններ ձգվող ավտոճանապարհները
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էրսին Թաթարը Նիկոսիայում, 20 հուլիսի, 2021

Բաքուն ստիպված է դուրս գալ Անկարայի ղարաբաղյան «լավության տակից». ո՞րն է գինը

1445
(Թարմացված է 18:28 22.07.2021)
Թուրքիան ներքաշում է Ադրբեջանին հերթական աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ։ Բաքուն հաճույքով կհրաժարվեր, սակայն ժամանակն է վճարել Անկարայի պարտքերը ղարաբաղյան վերջին պատերազմում ցուցաբերած օգնության համար։

Վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր խուսափել Կիպրոսի թեմատիկայից։ Բաքուն չէր ուզում փչացնել հարաբերությունները Աթենքի, եվրոպական այլ մայրաքաղաքների, ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ։ Սակայն վերջին արցախյան պատերազմի հետո, որում Ադրբեջանը հաղթեց շնորհիվ Թուրքիայի բաց աջակցության ու անմիջական օգնություն, իրողությունը փոխվել է։ Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կրտսեր եղբորից» ամեն ինչ պահանջելու բարոյական իրավունք ունի։

«Թյուրքական աշխարհը» թուրքական դիվանագիտության գլխավոր մեմն է

Անկարան անպայման կօգտվի առիթից, որ քայլ անի Կիպրոսի հյուսիսային մասի (Թուրքիայի կողմից օկուպացված) կարգավիճակի «օրինականացման» ճանապարհին։ Եվ այստեղ Ադրբեջանը կարող է դառնալ աշխարհում երկրորդ երկիրը, որը ճանաչել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը և պետականությունը։

Առավել ևս, որ Թուրքիան, կարծես, որոշել է լրջորեն զբաղվել թուրքական զորքերի կողմից դեռեւս 1974 թվականին գրավված Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցով։ Չճանաչված հանրապետության ներկայիս ղեկավար Էրսին Թաթարի որոշումը՝ Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Վարոշա քաղաքի (նախկինում այդ տարածքը ռազմական կարգավիճակ ուներ) մասնակիբացման հետ, բարձրաձայն և ջերմ աջակցություն է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Եվ թուրքական ողջ դիվանագիտությունը վերջին շրջանում բավական ակտիվ է գործում հենց միջազգային հանրության կողմից «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչման ուղղությամբ։ Ընդ որում` այժմ այդ գործընթացին միացել է նաև ադրբեջանական դիվանագիտությունը։ Այն օրերին, երբ Էրդողանը այցելել էր Կիպրոսի օկուպացված տարածքներ, այնտեղ էր գտնվում նաև Բաքվի պատվիրակությունը։

Սա ադրբեջանական Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատվիրակության առաջին այցն է։ Այստեղ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովը մի շարք հետաքրքիր հայտարարություններ է արել։ «Սա էլ է մեր հողը։ Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, Ադրբեջան, Հյուսիսային Կիպրոս»։

Թուրքական նավը մոտեցել է Կիպրոսի նավահանգստին ու կրակոցներ արձակել

Սակայն խորհրդարանական պատվիրակության այցի գլխավոր նպատակը թաքնված է Սեիդովի հետևյալ արտահայտության մեջ. «Մենք ուզում ենք, որ Հյուսիսային Կիպրոսն ուժեղ լինի։ Թյուրքական աշխարհը վեր է խոյանալու։ Դրա համար Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն»։

Այդ նույն «թյուրքական աշխարհ» եզրույթը հիմնական հաղթաթուղթն է, որն այժմ Էրդողանն իր թիմի հետ օգտագործում է միջազգային աշխարհաքաղաքական ասպարեզում։

Ադրբեջանը ռիսկային ընտրության առաջ է

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածը Ադրբեջանի կողմից լիարժեք պետություն ճանաչելու հարցին այս օրերին անդրադարձել է նաև ինքը՝ Էրդողանը։ «...Հուսով եմ` Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոս բարձր մակարդակի այցելությունները կայուն կլինեն ... Մենք մշտապես քննարկում ենք դա (Ադրբեջանի կողմից Կիպրոսի օկուպացված մասի ճանաչումը - հեղ.) եղբայր Իլհամ Ալիևի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը: Ինչը և պետք էր ապացուցել։

Թուրքիայից Ադրբեջանին և կոնկրետ Ալիևին առաջարկ է արվում, որից նա ամեն դեպքում չի կարող հրաժարվել։ Իրավիճակն այնքան էլ հարմար չէ պաշտոնական Բաքվի համար, չէ որ ղարաբաղյան հակամարտության կողմերն այժմ կանգնած են Արցախի կարգավիճակին վերաբերող հերթական բանակցային փուլի մեկնարկի շեմին։

Եվ որքան էլ Ալիևն ասի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և որ ղարաբաղյան խնդիր այլևս գոյություն չունի, իրականությունը, այնուամենայնիվ, այլ է։ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերահսկողության ներքո։ Իսկ դա նշանակում է, որ Բաքուն չի կարողանալու անտեսել ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը։

Եվ նույնիսկ աշխարհաքաղաքական տարածաշրջանային ծանր քաշայիններից մեկի՝ Անկարայի ջերմ աջակցությունը հազիվ թե օգնի։ Չէ որ Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները (Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) արդեն բազմիցս ասել են, որ բանակցությունները պետք է ընթանան հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։

Իսկ այդ առումով Թուրքիան կարող է «քաշել» Ադրբեջանին։ Չէ որ այն փաստը, որն օգտագործում է թուրքական կողմը՝ հիմնավորելով իր հավակնությունները Կիպրոսի պլացդարմի վրա, կարելի է հանգիստ օգտագործել նաև մեկ այլ՝ ղարաբաղյան գործընթացի համար։ Եվ դա ամենևին էլ հօգուտ Ադրբեջանի չէ։

Ահա, օրինակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հիմնավորելով և աջակցելով Կիպրոսի` թուրքական զորքերի կողմից օկուպացված հատվածի ղեկավարության որոշումը, ասում է հետևյալը. «Երկուսն էլ (Կիպրոսի հակամարտության կողմերը – հեղ.) չեն կարող միասին մեկ հարկի տակ ապրել... Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այդ վեճը մեր երեխաների վրա թողնել»: Եվ ահա այստեղ հարց է առաջանում՝ իսկ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարո՞ղ են։

Արցախյան խնդիրը հայելային արտացոլող սահմանագիծը

Միթե որևէ մեկը կարող է լրջորեն հավատալ, որ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը՝ Հայաստանը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանը կարող են հենց հիմա նույն հարկի տակ ապրել։ Երբ դեռ մեկ տարի էլ չի անցել այն արյունահեղ պատերազմից, որը նույն Անկարայի թեթև ձեռքով Բաքուն սանձազերծել էր Ղարաբաղում։

Թուրքիան կվերցնի իրեն պատկանողը. Էրդողանը` Ադրբեջանում, Սիրիայում իրենց ներկայության մասին

Փաստացի ստացվում է, որ այն հիմնավորումները, որոնք Թուրքիան բերում է միջազգային քաղաքական ասպարեզում՝ հօգուտ Կիպրոսի երկու հավասարազոր, լիարժեք և լիիրավ պետությունների բաժանման, աշխատելու են ի վնաս Ադրբեջանի դիրքորոշման, երբ խոսք լինի Արցախի կարգավիճակի մասին։ Իսկ չէ որ Էրդողանն ինքն արդեն անձամբ է անդրադարձել Կիպրոսի խնդրի ևս մեկ զգայուն կողմին, որը հայելային կերպով արտացոլվում է այն իրավիճակի վրա, որում պատերազմից հետո հայտնվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Խոսքը ժամկետների մասին է։

«Թուրքիան չունի ևս 50 տարի, որ իզուր վատնի դրանք Կիպրոսի հարցի վրա», - ասել է Թուրքիայի առաջնորդը՝ խստորեն դատապարտելով Եվրամիության դիրքորոշումը, որը կտրականապես մերժում է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ղեկավարության տեսակետը (հարցը լուծել երկու իրավահավասար պետությունների ստեղծման ճանապարհով): Անկարան, իհարկե, աջակցում է կիպրոսցի թուրքերին ու պաշտպանում նրանց եվրոպացիների, ինչպես նաև ողջ համաշխարհային հանրության դիրքորոշումից։

Սակայն պետք է հիշեցնել թուրք առաջնորդին, որ բանակցային գործընթացը, հատկապես երկրների տարածքային նկրտումների հետ կապված, ի հակակշիռ որոնց առկա է նաև ազգային ինքնորոշման սկզբունքը, հեշտ և արագ չի լինում։ Եվ դրանք ուժի դիրքերից լուծելը, ինչպես արվեց Կիպրոսում կամ Արցախում, դեմ է միջազգային բոլոր նորմերին ու սկզբունքներին։

Եվ չեմ կարծում, որ գլոբալ աշխարհաքաղաքական ասպարեզում վարքի պայմաններ թելադրող գերտերություններից որևէ մեկն այսօր կհամաձայնի Թուրքիայի նման դիրքորոշման հետ։ Արդեն հայտնի է, որ Թուրքիայի և նրա կողմից օկուպացված Կիպրոսի մասի դիրքորոշումը դատապարտում են և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ–ն, և՛ Եվրամիությունը (առանձին՝ Ֆրանսիան), և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Իսրայելը։

Կարծում եմ, որ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աշնանը կտրուկ կկշտամբի Էրդողանին, որը սովորության համաձայն անտեսեց Կիպրոսի վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք ժամանակին ձեռք էին բերվել հենց այդ հարթակում։ Ըստ երևույթին, այստեղ թուրք առաջնորդը հույս ունի, որ կկարողանա տակից դուրս գալ, մանևրելով գերտերությունների միջև առկա հակասությունների արանքում։ Կստացվի՞։ Բացառված չէ, եթե հաշվի առնենք, որ դա Էրդողանի համար առաջին անգամը չէ։

1445
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Կիպրոս, Թուրքիա
Ըստ թեմայի
Սիրիայի ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամանքը Թուրքիայի հանդեպ. Պետրոսյան
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Հենրիխ Մխիտարյանն ու Ժոզե Մուրինյոն. արխիվային լուսանկար

«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին

18
(Թարմացված է 10:42 25.07.2021)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Իտալական «Ռոմա ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կապված խնդիրները լուծված են։ Այս մասին Romapress պարբերականին այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մոուրինյոն շատ հավակնոտ է։ Նա միշտ ցանկանում է հաղթել, նրան յուրաքանչյուր խաղում պետք է երեք միավոր։ Կարծում եմ ՝ նրա հետ կնվաճենք տիտղոսներ։ Նրա հետ կոնֆլիկտի մասին չեմ ուզում խոսել։ Մենք նրա հետ խոսեցինք, նոր էջ բացեցինք, հիմա առաջ ենք գնում», - ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանի խոսքով՝ սա միակ պատճառը չէ, որ ինքը որոշել է մնալ ակումբում։

«Ես առաջին օրվանից հավատացել եմ այս նախագծին, ինձ այստեղ դուր է գալիս, և ես հավատում եմ, որ կարող եմ տիտղոս նվաճել «Ռոմայի» հետ»,-ասել է նա:

«Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո թվում էր՝ Մխիթարյանը կտեղափոխվի այլ ակումբ: 32-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էին «Յուվենտուսն» ու «Միլանը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Արսենալ»՝ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով, որը պահեստայինների նստարանին էր պահում հայ ավագին:

Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է A Սերիայի լավագույն ռմբարկուն:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

18
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Ժոզե Մոուրինյո, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ում հաղթելու առթիվ
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին 4.5 մլն եվրո. ֆուտբոլիստը կպատասխանի 48 ժամվա ընթացքում
«Եվս մեկ մրցաշրջան, Ռոմանսիտա». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Ավելի լավ է Մխիթարյանը խաղար․ Խորվաթիայում թերահավատությամբ են վերաբերվում մեր հավաքականին