00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր խաչը շփվում է նրանց հետ. ԿԽՄԿ–ի ղեկավարը` Բաքվում պահվող հայ գերիների մասին

© Sputnik / Zarina OrudjaliyevaՎիգեն Էուլջեքչյանի դատավարությունը Բաքվում
Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը Բաքվում - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Բաժանորդագրվել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է ինքնուրույն կողմնորոշվեն Բաքվում պահվող անձանց կարգավիճակի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ռազմագերիների հայրենիք վերադարձման հարցում առաջընթաց կա։ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը։

«Առաջընթաց կա, որոշ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բայց դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով, արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով», – հայտարարել է  Մաուրերը։

Родственники военнопленных у КПП аэропорта Эребуни (4 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել հայ գերիներին, բայց շատ կեղտոտ նախապայմանով. Զոհրաբյան

Ինչ վերաբերվում է Բաքվում պահվող և դիվերսանտ համարվող անձանց, ապա, ԿԽՄԿ–ի նախագահի խոսքով, կազմակերպության աշխատակիցներն անմիջական հասանելիություն ունեն նրանց։

«Ադրբեջանի կառավարությունը ծանուցել է, որ հայկական կողմի հետ կարգավիճակի վերաբերյալ (ձերբակալվածների) տարաձայնություններ են առաջացել։ Բաքուն և Երևանն ինքնուրույն պետք է այդ հարցը կարգավորեն միմյանց միջև», – կարծում է Մաուրերը։

Նրա խոսքով` ԿԽՄԿ–ն կարող է ներկայացնել իր փորձը, խորհուրդ տալ որևէ բան, սակայն կառավարությունները պետք է իրենք որոշեն այդ մարդկանց վերջնական կարգավիճակը։

«Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ։ Եվ հույս ունեմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել պահվող բոլոր անձանց համար», – նշել է Մաուրերը։

Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` ԿԽՄԿ–ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

«Մենք այցելում ենք` գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ–ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ` մեր նկատողություններն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող», – նշել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին

Նշենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։

Նրան մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։

Էուլջեքչյանից բացի Բաքվում այլ կեղծ գործերով դատավարություն է ընթանում գերեվարված մոտ 20 հայի նկատմամբ։

ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը։

Ինչպես է հնարավոր ապահովել հայ գերիների վերադարձը. Սահակյանը` ՄԻԵԴ–ի գործունեության մասին

ԱԳՆ–ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։  Գերատեսչությունը պահանջել էր Բաքվից անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին։

Լրահոս
0