00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի բացառվում, որ Հայաստանն օգտագործի Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստները. Օվերչուկ

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցПередача новых пассажирских вагонов Южно-Кавказской железной дороге
Передача новых пассажирских вагонов Южно-Кавказской железной дороге  - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվել
Դիտարկվում է Ադրբեջանի ու Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով հաղորդակցության հնարավորությունը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանից Ռուսաստան երթևեկելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի -Sputnik. Չի բացառվում, որ Հայաստանը կարողանա օգտվել Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի նավահանգիստներից։ «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Передача новых пассажирских вагонов Южно-Кавказской железной дороге  - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Անդրկովկասում շուտով կսկսվի տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը. ՌԴ փոխվարչապետ

Նրա խոսքով` բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունը կապաշրջափակվի, առևտուրը կզարգանա, երկու երկրների տնտեսությունները զարգացման հզոր ազդակ կստանան ու մարդկանց կյանքը կբարելավվի: Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ նման բարի կամք կա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբին հանձնարարվել է զբաղվել տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ:

«Ամենասկզբից գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ առողջ բանականության վրա հիմնված մոտեցում ենք ընտրում։ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են ու բազմաշերտ։ Շատերը սարսափելի վիշտ են ապրել, լքել հայրենի հողը, ամենամտերիմ մարդկանց կորցրել։ Հիշողությունն այդ մասին միշտ մնում է։ Այսօր կարևոր է այնպես անել, որ դժբախտությունը կրկին մարդկանց տներ չվերադառնա, իսկ դրա համար պետք է վերքերը բուժել, սովորել խոսել միմյանց հետ և միասին աշխատել ընդհանուր խաղաղ ապագայի ստեղծման ուղղությամբ»,- ասել է Օվերչուկը։

ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ

Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ Ռուսաստանի համար այդ մոտ և բարեկամ ժողովուրդները եղել են, կան և կլինեն հարևաններ։ Այնտեղ ապրող մարդիկ ուզում են խաղաղ ապրել, մեծացնել երեխաներին և ուրախանալ թոռներով։  Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման բանակցությունների բոլոր մասնակիցները հենց դրանից են ելնում։ Բոլորն ուզում են ավելի լավ կյանք կառուցել իրենց ժողովուրդների համար։ Ռուսաստանն օգնում է  նրանց այդ հարցում։

Հեռակա բանակցությունները փոխվարչապետների մակարդակով սկսվել են 2021 թվականի հունվարին, երեք պատվիրակությունները բանակցությունների կլոր սեղանի շուրջ նստել են հունվարի 30-ին։

Դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջանի ինքնավար հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները։ Միաժամանակ լուծվում են Հայաստանից դեպի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով կամ Հայաստանից ու Ռուսաստանից դեպի Իրան Նախիջևանով երթևեկելու հարցերը։

Железная дорога - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
ԼՂ–ի մասին հայտարարությունների ֆոնին Կարասինն ու Աբաշիձեն քննարկել են ապաշրջափակման թեման

«Բացի այդ, Հայաստանը կարող է Կասպից ծովում ադրբեջանական նավահանգիստների օգտագործման հնարավորություն ունենալ դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ ու Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան բեռների տեղափոխման համար», - նշել է Օվերչուկը:

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում առարկայական խոսակցություն է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Այս խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, անկախացումից ի վեր Հայաստանը  փաստացի շրջափակման մեջ է։

Հայաստանը դեպի ծով ելք չունի։ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շատ բարդ պատմական հարաբերություններ ունի, ու այդ երկրների հետ դրա սահմաններն արգելափակված են։ ՀՀ–ն Իրանի հետ ցամաքային սահմանի փոքր հատված ունի, բայց այնտեղ բարդ ռելիեֆ է ու ճանապարհները վատն են, դա խոչընդոտում է լիարժեք տրանսպորտային հաղորդակցությանը։ Բացի այդ, Իրանը սահմանափակող միջոցների տակ է, ինչը նույնպես ազդում է իրավիճակի վրա։

Հայաստանն արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու հնարավորություն ունի միայն Վրաստանի տարածքով, որտեղ ելք կա դեպի ծովային նավահանգիստներ։ Վերին Լարս միջազգային անցակետը միակ ցամաքային երթուղին է դեպի Ռուսաստան: Այս ավտոմոբիլային անցակետը սահմանափակ թողունակություն ունի ու տարվա ընթացքում մի քանի շաբաթ եղանակային պայմանների պատճառով փակ է լինում: Այնտեղ կուտակվում են հարյուրավոր բեռնատարներ, որոնք սպասում են, թե երբ ճանապարհը կբացվի, երթևեկությունը կվերականգնվի, ու հնարավոր կլինի բեռները տեղափոխել։

Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...

«Այս նեղ հատվածը զսպում է տնտեսական զարգացումը, բացասական ազդեցություն է թողնում միգրացիոն գործընթացների վրա ու թույլ չի տալիս Հայաստանին լիովին բացահայտել իր ներուժն ու բարգավաճ երկիր դառնալ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:

Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և բոլոր հարևան երկրների համար։  Ընդ որում` Հայաստանը ոչ միայն կվերածվի կարևորագույն միջազգային տրանսպորտային հանգույցի, որը Պարսից ծոցի իրանական նավահանգիստները կապում է սևծովյան նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայի ու Խաղաղ օվկիանոսի ռուսական նավահանգիստների հետ, այլև կկարողանա ձեռնամուխ լինել սեփական արտադրության ավելացմանը, քանի որ սպառման նոր շուկաներ հասանելի կլինեն, իսկ արտահանումը զսպող գործոններն անցյալում կմնան:

Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ դեռևս երբեք չեն եղել, ու անկասկած, այս նոր կոնֆիգուրացիայում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Ռուսաստանն այդ հարցում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին։

Աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Ադրբեջանն ու Հայաստանը միացնող երկաթուղային ու ավտոմոբիլային բոլոր հնարավոր երթուղիները։ Գարնանը այդ երկրների սահմանամերձ շրջաններում աշխատել են տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդորի» ու Ռուսական երկաթուղիների փորձագետները։ Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհ, գնահատել երկու երկրների միջև առևտրային փոխադրումների իրականացման հնարավորությունները։ Գնահատվել է ճանապարհների ծածկույթի, երկաթուղիների, կամուրջների, ճանապարհների տակ ընկած խողովակների վիճակը։

Председатель правительства Рщыышш Михаил Мишустин и июою вице-премьера Армении Мгер Григорян перед началом заседания Совета глав правительств СНГ (28 мая 2021). Минск - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Առավել տեսանելի են երկաթգծի վերականգնման հնարավորությունները. Մհեր Գրիգորյան

Սակայն գրեթե բոլոր հնարավոր երթուղիները անպիտան են դարձել, ու տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրում է պահանջում։  Այդ փորձագիտական աշխատանքի արդյունքում կողմերը կարողացան նախանշել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետագա քայլերը։

Աշխատանքի մի մեծ շերտը կապված է նաև իրավական հարցերի հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, չկան անցակետեր, մաքսակետեր, այն ամենը, ինչ սովորաբար լինում է հարևան երկրների միջև։ Վերջին 30 տարիների ընթացքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն արել են ամեն ինչ, որ նրանց միջև երթևեկությունն անհնար լինի։ Պետք է լուծել այդ կուտակված խնդիրները։

Իրականացվում է միջազգային բոլոր նորմատիվ իրավական ակտերի գույքագրում: Առաջին հերթին դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են դրա մեջ։ Այնպես է ստացվել, որ ամեն անգամ, երբ ինչ-որ բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվում, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ վերապահումներ են անում, որոնց համաձայն ստորագրված պայմանագրերը չեն ազդում հակառակ կողմի վրա։ Այդ վերապահումները, որոնք խանգարում են երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության իրականացմանը, պետք է հանվեն։

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում. Գրիգորյանն ասաց` ինչու

Ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատել են միմյանց դեմ, ու այժմ դրանք պետք է հանգուցալուծում փնտրեն ու փոխզիջումներ գտնեն։ Մարդկանց համար դա դժվար է, քանի որ նրանց վրա դրված է իրենց երկրների նախորդ կյանքի ու հարաբերությունների պատմության ամբողջ բեռը։

«Երբ բոլոր այդ լուծումները գտնվեն, ու Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ իրենք պատրաստ են դրանք իրականացնել, ապա հնարավոր կլինի անցնել ճանապարհների վերականգնմանը և դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը։ Կարևորը լավ ապագա տեսնելն է, ու իհարկե, կարևոր է, որ հիմա ոչ ոք չձեռնարկի քայլեր, որոնք էլ ավելի են բարդացնում առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- ընդգծել է Օվերչուկը:   

Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին նշված  է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցությունների վարելու նպատակով փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ։

Սահմանի միջադեպերը չեն նպաստում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Լրահոս
0