հայաստան, վրաստան, սահման, թուրքական ապրանք, novosti armenii, bavra, ancaket, vrastan, turqakan apranqner
Բավրայի անցակետ

Վրաստանը բացել է սահմանը, իսկ թուրքական բեռնատարների մուտքը Հայաստան արգելված չէ. ՊԵԿ

144
(Թարմացված է 17:09 02.06.2021)
ՊԵԿ–ը հիշեցնում է, որ Հայաստանում շարունակում է գործել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, որը տարածվում է նաև անհատ քաղաքացիների վրա։ Նրանց արգելվում է թուքական ծագմամբ ապրանքների ներկրումն անգամ անձնական կարիքների համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Հայ-վրացական սահմանն այսօրվանից բաց է, ու ՊԵԿ–ի դիտարկմամբ, Բագրատաշենի մաքսակետում արդեն աշխույժ եռուզեռ է։ Ընդ որում, թե՛ բեռնափոխադրումների, թե՛ ուղևորափոխադրումների հոսքերի առումով։

Բագրատաշենի մաքսային կետի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանը հայտնել է, որ բաց սահմանի առաջին իսկ օրը Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորների հոսքը սկսվել է առավոտյան ժամը 10-ից, սպասարկվել է շուրջ 220 քաղաքացի։

Հայ-վրացական սահմանով քաղաքացիների տեղաշարժը իրականացվում է նաև Բավրայի մաքսակետով: Անցակետերը բաց են ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 20։00-ն։ Իսկ ուղևորների հոսքի ավելացման դեպքում մաքսակետերը կաշխատեն 24–ժամյա ռեժիմով։

ՊԵԿ–ը նաև հիշեցնում է, որ Հայաստանում շարունակում է գործել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, որը տարածվում է նաև անհատ քաղաքացիների վրա։ Նրանց արգելվում է թուքական ծագմամբ ապրանքների ներկրումը անգամ անձնական կարիքների համար։

Իսկ ինչ վերաբերում է թուրքական համարանիշերով բեռնատար ավտոմեքենաների Հայաստան մուտքին, Հայկ Ավետիսյանը վստահեցրել է, որ դրանցով ներկրվող ապրանքները ևս խիստ վերահսկողություն են անցնելու։ Բայց դրանց մուտքն ընդհանրապես արգելելու իրավասություն մաքսային մարմինը չունի։

«Ձեզնից իմացա». ՊԵԿ նախագահը լրագրողներից լսեց` ով է Մեղրիում մաքսային պահեստ կառուցում

«Ըստ էության, չկան այդպիսի սահմանափակումներ: Թուրքական բեռնատարներով, օրինակ, կարող են միջազգային բեռնափոխադրումներ իրականացվել, ու բացարձակ պարտադիր չէ, որ այդ ներմուծումը լինի հենց Թուրքիայից, այն կարող է լինել ցանկացած այլ պետությունից»,– ասել է Բագրատաշենի մաքսային կետի ղեկավարը։

Հիշեցնենք`  Վրաստանը հունիսի 1-ից բացել է օտարերկրյա քաղաքացիների համար ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից:

Դադարեցվել է իմ հրամանով. ՊԵԿ նախագահը` Մեղրիի մաքսային պահեստում եղած խախտումների մասին

Հայաստանից Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է առցանց դիմում լրացնեն: Իսկ երկիր մուտք գործել հնարավոր կլինի լիարժեք պատվաստման (երկու դեղաչափ) փաստաթղթի և միաժամանակ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Այդ դեպքում, սակայն, քաղաքացիները ստիպված կլինեն ևս մեկ թեստ էլ հանձնել արդեն Վրաստանում՝ այդ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում:

144
թեգերը:
բեռնափոխադրում, բեռնատար, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Թուրքիա, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Իմացել են, որ երկրի վարչապետը գալու է ու մեծ ուրախությամբ ներկա են գտնվել. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ-ը կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձեր է կանխել
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ
Արխիվային լուսանկար

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

14
Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը, ըստ Ալիևի, Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

Այսօր Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ։

«Եթե Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենք, նշանակում է, խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն և կայուն զարգացում է պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր», – ասել է հանդիպման ժամանակ Ալիևը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի դա, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

14
Հրանտ Դինք

Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվող անձանց ակտիվները բռնագրավվելու են

29
(Թարմացված է 15:34 25.06.2021)
Ստամբուլի դատարանը թերթերին հանձնարարել է հայտարարություններ հրապարակել պատասխանատուներին տեղեկացնելու, որ նրանց ակտիվները կբռնագրավվեն, եթե նրանք չվերադառնան:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի-Sputnik. «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետախուզվողների ակտիվները բռնագրավվելու են, տեղեկացնում է Yenisafak թերթը` հղում անելով իր աղբյուրներին:

Թուրքական դատարանը հունիսի 24–ին որոշել է հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով արդարադատությունից թաքնվող 12 կասկածյալների ակտիվները բռնագանձել, այդ թվում FETO ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենինը, եթե նրանք չվերադառնան երկիր։

Իր միջանկյալ որոշման մեջ Ստամբուլի դատարանը թերթերին հրահանգել է այդ մասին հայտարարություններ հրապարակել:

Հայտարարություններով արդարադատությունից թաքնվողներին  պետք է տեղեկացնեն, որ նրանք 15 օր ունեն վերադառնալու համար:

Արդարադատությունից թաքնվողների թվում են FETO-ի ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիա Օզը, Ադեմ Յավուզ Արսլանը, Քոսգուն Չաքարը, Խալիլ Իբրահիմ Կոջան, Մեհմեթ Ակիֆ Յիլմազը, Ֆարուք Մերկանը, Մեթին Կանբայը, Օմեր Ֆարուք Քարտինը, Սերքան Անգար Յուլմազը և Յուլմազունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործով դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության 3 նախկին բարձրաստիճան աշխատակիցների:

Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից Ստամբուլի իր խմբագրատան շեմին։ Սամաստը ձերբակալվել է ոստիկանության կողմից հանցագործության հաջորդ օրը և 2011 թվականին դատարանի կողմից դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Դինքի սպանությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Նրա հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց ցույցի, որին մասնակցել են մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

29
թեգերը:
Սպանություն, Հրանտ Դինք, Թուրքիա
Ըստ թեմայի
Թուրք ապրած, ապա թուրքերի դեմ կռվի ելած մի հույնի պատմություն, կամ ինչով է նա նման Դինքին
Իմացել են, բայց ոչինչ չեն ձեռնարկել. Դինքի գործով ձերբակալել են պետանվտանգության սպաների
Հայը Թուրքիայում սպա լինել չի կարող, կամ Հրանտ Դինքի միակ իրավունքը
Երևանի հեռուստաաշտարակը

Հեռուստաաշտարակի մոտ բուսածածկույթ է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

0
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 16։33-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

0